ՔՊ-ի թեկնածուն՝ ալյումինի «ֆանա՞տ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում վաղուց արդեն որդեգրել է հակառակորդների նկատմամբ քրեական գործեր հարուցելու գործելաոճը: Բայց իշխանությունների ֆանտազիան դրանով չի սահմանափակվում: Հիմա արդեն, չվստահելով անգամ յուրայիններին, փորձում են իրենց կադրային նախապատվություններում ընտրել այնպիսիններին, որոնք այն աստիճան խոցելի կլինեն, որ մտքներով էլ չանցնի «թռնել» իրենց վրայից:

Օրինակ՝ Վայք խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին սպասվելիք ընտրություններին «Քաղպայմանագիրն» առաջադրել է բավականին հետաքրքիր մի թեկնածուի, որի կենսագրությունը հարուստ է որոշ «քաջագործություններով»: Խոսքը Մխիթար Մաթևոսյանի մասին է, որը համայնքում հայտնի է որպես ալ յումինի «ֆանատ», ընդ որում, առնվազն երկու անգամ իր այդ «ֆանատիզմի» արդյունքում հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Այսպես, 2002 թ. ապրիլի 29-ին Վայքի առաջին ատյանի դատարանը «Գույքի գաղտնի հափշտակումը» հոդվածով դատապարտել է Մխիթար Կոլ յայի Մաթևոսյանին 2 տարի 6 ամիս ազատազրկման: Դատապարտվածը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակվել, քանի որ այդ պահին գործել է համաներման որոշումը:

Բայց սրանով քպական թեկնածուի «արկածները» չեն ավարտվել: Նկարագրված դեպքերից մեկ տարի անց` 2003 թ. ապրիլի 11-ին, Վայոց ձորի առաջին ատյանի դատարանը նույն հոդվածով Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառել, և վերջինս տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նույն թվականի մայիսի 16-ին Վայոց ձորի ժողդատարանի կողմից դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Սակայն կրկին դատարանի դահլիճից ազատ է արձակվել համաներման հիման վրա: Ի դեպ, 2019 թվականին մի քրեական գործ էլ հարուցվել է այն ՍՊԸ-ի գծով, որի տնօրենն է եղել Մաթևոսյանը: Խոսքը «ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի» մասին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 594 անգամ
Լրահոս
Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am