Պատերազմից 5 պակաս. Պուտինը դեռ արգելափակում է թուրք-ադրբեջանական հարձակումը

Հայաստանի կառավարությունը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպման տարբեր տարբերակներ և ձևաչափեր։ Այս մասին երեկ երեկոյան ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին հայկական լրատվամիջոցների հրապարակումները։

«Տարբեր ձևաչափերի հանդիպումների վերաբերյալ առաջարկները քննարկվում են։ Երբ պայմանավորվածություն ձեռք բերվի ժամկետների և ձևաչափերի մասին, մենք նախօրոք ողջամիտ ժամկետներում կտեղեկացնենք», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի խոսքերը, հավելելով՝ ավելի վաղ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

Ռուսաստանցի վերլուծաբանները շեշտում են՝ Մոսկվան հնարավորը կանի, որ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը կայանա մինչև Բրյուսելում նախատեսված հանդիպումը։

Երեկ "Эхо Москвы" ռադիոկայանի եթերում ԱՊՀ հարցերով հայտնի փորձագետ Արկադի Դուբնովը մասնավորապես ասել է, թե եռակողմ հանդիպումը մինչև բրյուսելյան հանդիպումը կկայանա։ Պուտինին չի կարելի որևէ ձևով կորցնել միջնորդական նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հակամարտությունում, "Эхо Москвы"-ի եթերում, ըստ «Ազատության», հայտարարել է փորձագետը՝ հավելելով, թե Բրյուսելի միջնորդությունը կապված է ենթակառուցվածքներում եվրոպական հնարավոր ֆինանսավորման հետ։

Դուբնովն ընդգծում է, որ, մի կողմից, Հայաստանը Մոսկվային այլընտրանք այսօր չունի։ «Եկեք անկեղծ լինենք՝ ի՞նչ Եվրոպա, ի՞նչ պետք է անի Եվրոպան Հայաստանի համար Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հակամարտությունում», - ասում է փորձագետը՝ հավելելով, թե մյուս կողմից՝ Հայաստանում պետք է հստակ գիտակցեն, որ Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում լրջորեն փոխվել է, և Ադրբեջանը այսօր Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ, ակնկալել, որ Մոսկվան կաջակցի Երևանին այնպես, ինչպես Անկարան է աջակցում Բաքվին, իհարկե, պետք չէ։

Ռուս փորձագետը նաև կարծիք է հայտնում, որ Մոսկվային շատ դժվար կլինի պայմանավորվել Բաքվի հետ Ղարաբաղում իր խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու համար, հատկապես եթե Բաքուն Մոսկվային մեղադրի հայամետ դիրքորոշման մեջ։Ռուսաստանցի փորձագետներից շատերն են, ի դեպ, ասում այն մասին, որ իր հարաբերությունները Բաքվի հետ Մոսկվան կառուցում է՝ ելնելով նրանից, որ Բաքուն պետք է չորս տարի հետո իր համաձայնությունը տա, որպեսզի ռուս խաղաղապահները մնան Ղարաբաղում։

Բրյուսելում կայանալիք հանդիպումը, անկախ նրանից, թե ինչ օրակարգով կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը, արդյոք կգան՝ ինչ-որ պայմանավորվածության թե ոչ, այնքան էլ էական չէ: Փաստն այն է, որ Փաշինյանը տվել է համաձայնություններ, և հիմա դրա հիմքով՝ «մի բան էլ ավել», նրանից ակնկալում են ստորագրություն Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ:

Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման պահանջը՝ Ադրբեջանի հետ չունենալով դիվանագիտական հարաբերություններ, պարզ է, որ դրված է Սյունիքի հարցի համար, «միջանցք» ստանալու համար Անկարան ու Բաքուն սպասում են Երևանի պատասխանին՝ արդեն Հայաստանի սահմանին, ըստ տարբեր տեղեկությունների, մի քանի հազարանոց զորքեր կուտակելով:

Պարզ է նաև, որ որոշումը՝ սկսել պատերազմ, թե ոչ՝ կհաջորդի Անկարա-Մոսկվա-Արևմուտք քննարկումների արդյունքում: Անկարան սպառնում է՝ Հայաստան զորքի ներխուժմամբ, և եթե նրան կանգնեցնեն՝ դա կարող են լինել Մոսկվան ու Արևմուտքը, որոնք էլ դրա համար ինչ-որ բան պետք է «վճարեն» Անկարային, եթե կարողանան նրան համոզել՝ նոր ռազմական գործողություններ չվերսկսել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6019 անգամ
Լրահոս
Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am