Ի՞նչ իշխանություն․ իշխանությունը հոտած,նեխած գցած է փողոցում․ Սերժ Սրապիոնյան (video)

Երեկ Հայաստանի գրողների միությունում կայացավ երիտասարդ գրող Վաչագան Մանուկյանին նվիրված հուշ-ցերեկույթ, գրքերի շնորհանդես։

Գրող Խաչիկ Մանուկյանը, ով Վաչագանի հայրն է, որդու մահից հետո անցել է այն դժոխքի ճամփով, որով որդին է անցել պատերազմի օրերին՝ հավաքագրելով որդու մասին հուշերը բոլոր նրանցից, ովքեր հասցրել են ճանաչել Վաչագանին պատերազմի օրերին։

«Պինդ մնացեք, իմ լույս ճրագներ». սա երիտասարդ գրող Վաչագան Մանուկյանի վերջին գրառումն է եղել։

Վաչագանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում։

Հուշ-ցերեկույթին ներկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, Վաչագանի գրչի երկրպագուներ, պարզապես մարդիկ, ովքեր Վաչագանին չէին ճանաչում ու եկել էին ծանոթանալու նրա պատկերացումներին։

«Այս տղան քեզ գերազանցելու է. ինքը կմնա գրականության մեջ, դու կմնաս, որպես ուղեկից գրող, որովհետեւ, առաջին աստիճանը Վաչագանն է»,- Խաչիկ Մանուկյանին, կես կատակ-կես լուրջ, ասել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը, երբ առաջին անգամ ծանոթացել է Վաչագանի ստեղծագործություններին:

Գրականագետը հավատում է Վաչագանի անմահությանը․ «Նա չհասցրեց դասական դառնալ՝ զուտ կյանքի իմաստով, բայց նա դասական կարող է դառնալ իր գրական դասերի իմաստով՝ հաջորդ սերնդի, անկախության սերնդի համար, որն ապրել է անկախ երկրում: Նրանք պետք է տեսնեն, որ իրենց պոետների կյանքն ինքազոհմամբ է ընդհատվել: Ես հավատում եմ Վաչագանի անմահությանը»,- ասում է Սերժ Սրապիոնյանը:

Մենք հիմա արդեն խաղաղության դարաշրջանում ենք եւ մեզ ոչ ոք հաշվի չի առնում»,-ասում է գրականագետը՝ նկատելով, որ սա է պետություն չունենալու ամենալավ ցուցիչը: «Իսկ հաշվի չեն առնում մեռելներին եւ բոլոր նրանց, ովքեր այդ խաղաղության ջատագովներն են: Երկու տարբեր երկրների ղեկավարներ նստած՝ գծում են մեր երկրի սահմանները, մենք ա՞յդ խաղաղությունն ենք երազում». գրականագետի հարցը հռետորական է, բայց եթե թուրքի ձեռամբ խաղաղության մեջ պետք է ապրենք՝ ինքը Բակունցի լեզվով է պատասխանում. «Շնորհակալ եմ, ինձ այդ ցեղից չեմ համարում: Ես ուզում եմ պայքարի դարաշրջանում լինել, բայց իմ երկիրը մնա, քան խաղաղության դարաշրջանում լինեմ եւ իմ պապերի գերեզմանների տեղը չիմանամ»: Եթե պայքարողներին ռեւանշիստներ են անվանում, ապա ինքն էլ է ռեւանշիստ, բայց մի բան չի հասկանում՝ ի՞նչ են այդ ռեւանշիստներն ուզում. այն իշխանությո՞ւնը, որը «փտած դիակի նման ընկած է գետնին» եւ ոչ ոք չի ցանկանում վերցնել, քանի որ հոտն իրեն է կպնելու:

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 

դիտվել է 1751 անգամ
Լրահոս
Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am