Հայտնի է՝ ով է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում առաջատար
Երեք տեղամասի արդյունքներով՝ Ստեփանավանում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, գրում է Armtimes.com-ը։
Ստեփանավանում ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։
25/7 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 301, «Հայ ազգային կոնգրես»՝ 9, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 62:
25/8 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 247, «Հայ ազգային կոնգրես»՝ 12, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 84:
25/12 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 135, «Հայ ազգային կոնգրես»՝ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 8: