Նորից չեն փոխում, փոխում են կրկին


Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում առաջիկայում կձևավորվեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողովով, որում ներկայացված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը:
«Կստեղծենք խորհուրդ քաղաքական բոլոր ուժերի, մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, և իրենք թող միասին ընտրեն մասնագիտական հանձնաժողով, որոնք կլինեն հարգարժան մասնագետներ իրավունքի ոլորտում և արդեն խորհուրդը իր մասնագիտական հանձնաժողովի հետ միասին կտա այն պատասխանը, թե Հայաստանը կլինի նախագահական, թե կիսանախագահական, թե խորհրդարանական պետություն: Ունենք դատական համակարգի գլոբալ բարեփոխման հարց, օրինակ` Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները պետք է միավորվե՞ն, թե պետք է լինեն առանձին, արդյոք պետք է միավորվե՞ն Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարանները»,- նշել է Կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքով` խնդիրները պետք է լուծում ստանան, և այդ լուծումը ոչ թե պետք է տա Կառավարությունը, այլ խորհուրդը, որտեղ կլիենն և ընդդիմությունը,և իշխանությունը, և հասարակական կազմակերպությունները, և բարձագույն դատական խորհուրդը, և մարդու իրավունքների պաշտպանը, և մնացած բոլոր այն կառույցները, և ինստիտուտները, որոնք անելիք ու ասելիք ունեն այս կարևոր գործընթացում:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը լայն ներկայացվածություն է ունենալու, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերը, 3 արտախորհրդարանական ուժերը, 3 հասարակական կազմակերպությունները, պետական մի շարք կառույցներ` ԲԴԽ-ն, ՄԻՊ-ը, նախարարությունները և այլն: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների` չեզոք, առանց քաղաքական ուղղվածության, ուղղակի լավ իրավաբանների, և նրանք գրելու են տեքստերը: Նախորդ փորձի ժամանակ հանձնաժողովի մեջ էին 5 գիտնականներ, և նրանց քաղաքական քննարկումները թույլ չէին տալիս, որ անցնեինք մասնագիտական աշխատանքի: Հիմա տրոհում ենք, որպեսզի քաղաքական առաջնորդությունը չխանգարի մասնագետներին կատարել ավելի հստակ աշխատանք: Դրա համար հույս ունենք, որ 1-1.5 տարում կունենանք սահմանադրական բարեփոխումների նախագիծը»,- եզրափակել է Անդրեասյանը:
Ըստ էության սահմանադրական փոփոխությունների դեռևս 2020 թվականի փետրվարից ստաղծված մասնագիտական հանձնաժացովը այդպես էլ որևէ արդյունքի չհասավ և չկարողացավ առաջարկել Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին համապատասխանող սահմանադրության նախագիծ։ Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների նախկին մասնագիտական հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը,ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը,Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանը,
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Նախկին խորհրդարանական ուժերից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ինչպես նաև ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը։ Որպես իրավաբան-գիտնականներ ընդգրկված էին Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը Տիգրան Մարկոսյանը։ Իսկ ՀԿ դաշտից հնաձնաժողովի անադամներ էին երկու հայտնի սորոսականները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ այս հանձնաժողովը սահմանադրության նոր նախագծի մշակման աշխատանքները պետք է ավարտեր 2021 թվականի ավարտին։ Սակայն մինչ այդ՝ 2020 թվականի ապրիլի 5-ին պետք է տեղի ունենար սահմանադրական հանրաքվե՝ ՍԴ որոշ անդամների գործունությունը դադարեցնելու հարցով։ Հանրաքվեն սակայն կորոնավիրուսի պատճառով չեղարկվեց, իսկ մասնագիտական հանձնաժողովը շարունակում էր իր գործունեությունը, թեպետ որևէ նախագծային տարբերակ այդպես էլ չհրապարակվեց։
Եթե իշխանությունը որոշել է նոր հանձնաժողով ստեղծել, նշանակում է, որ նախկին հանձնաժաողովը իրեն չի արադարացրել, հակառակ պարագայում կարող էր պարզապես փոխարինել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին՝ հանաձնաժողովի կազմում կատարելով համապատասխան փոփոխություն։
Զուտ քաղաքական իմաստով՝ Նիկոլ Փաշինյանը ճակատագիրն ապահովագրելու խնդիր ունի։ Նա հրաշալի հասկանում է, որ իր քաղաքական ապագան, որպես վարչապետ չափազանց մշուշոտ է և ինքը ցանկացած պահի կարող է կորցնել քաղաքական մեծամասնության լիդերի տիտղոսը։ ՔՊ-ն որպես քաղաքական ուժ ունի զրոյական վարկանիշ, իսկ իր անձնական վարկանիշը հավերժ իշխանության երաշխիք չէ։ Քանի դեռ հնարավոր է, Փաշինյանն անպայման կփորձի օգտագործել Սահմանադրությամբ ավելի կայուն պաշտոնի անցնելու շանսը։ Այլ հարց, թե որքանով կստացվի։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2494 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am