Рыбак рыбака видит издалека

Նոյեմբերի 1-ին Միխեիլ Սաակաշվիլին վրացիներին կոչ արեց միավորվել, եւ բոլորով հեռացնել Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը՝ որպես օրինակ բերելով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունները։ Վրաստանի նախկին նախագահն իր ելույթում կրկին «ռևերանսներ» արեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ իբր «Նիկոլը հաղթեց օլիգարխիային, որը մի քանի անգամ ավելի հզոր էր, քան Իվանիշվիլիի իշխանությունը»։

Սահակաշվիլիի հաշվարկը շատ պարզ է, նա ուզում էր վրացիներին «թասիբի գցել»՝ քողարկված կերպով իրենց ամոթանք տալով, որ վրացիները «հայերի չափ էլ չկան», որպեսզի «փողոցով իշխանություն փոխեն»։ Նշելով այս ամենը, Սաակաշվիլին իհարկե մոռացավ հարցնել հայերին, իսկ ի՞նչ են նրանք հիմա մտածում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության մասին։

Իրականում Վրաստանի նախկին նախագահին չի հետաքրքրում հայերի կարծիքը: Ինչպես սովորական քաղաքացին չի զգում իր տարիքը, այնպես էլ Սաակաշվիլին չի զգում, որ իր ժամանակն անդառնալիորեն անցել է։ Միևնույն ժամանակ, նա հիշում է Փաշինյանին, քանի որ նա ամեն ինչով նման է նրան՝ էքսցենտրիկ Է, կիսախելագար է, էգոցենտրիկ հայացքներ ունի և այլն: Շարքը կարելի է շատ երկար շարունակել։

Սաակաշվիլին չի գիտակցում, որ իր նման գործիչները միայն աղետներ են բերում իրենց ժողովրդին։ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան իշխանության եկավ «բարձր, վեհ գաղափարներով», բայց ի վերջո բաժանեց սեփական ժողովրդին և առաջին անգամ Վրաստանը մասնատվեց հենց իր նախագահության օրոք։

Նույնը եղավ Ադրբեջանում, երբ Աբուլֆազ Էլչիբեյը եկավ իշխանության և սկսեց երկիրը ղեկավարել նույն էգոցենտրիկ ոճով, ինչի արդյունքում Ադրբեջանը կորցրեց ոչ միայն Ղարաբաղը, այլև հարակից 7 շրջանները։

Սաակաշվիլիի ընկեր Պյոտր Պորոշենկոն, 2014-ին Մայդանի օգնությամբ իշխանության գալով Ուկրաինայում, նույնպես բաժանեց երկիրը՝ պայմանականորեն ասած «սևերի ու սպիտակների», և արդյունքում երկիրը վերջնականապես կորցրեց Ղրիմն ու Դոնբասը։

Այս առումով զարմանալի չէ, որ երբ հեղափոխությունը եկավ Հայաստանում, երկիրը դատապարտված էր կորցնելու Ղարաբաղի տարածքի զգալի մասը։ ԱՊՀ տարածքում գործում է «երկաթե կանոն»՝ բոլոր այն ժողովուրդները, ովքեր իրենց կուռքերին իշխանության են բերում կործանարար ցնցումներով, ավարտվում են ողբերգություններով։

Գրող Լև Տոլստոյի ընտանիքի մասին հայտնի խոսքը փոխելով, կարող ենք ասել, որ «Բոլոր կործանարար հեղափոխությունները նման են միմյանց, բայց դրանց պատճառով ծագած ողբերգությունները յուրաքանչյուր ազգի համար յուրահատուկ են»: Այս առումով Սաակաշվիլին, Գամսախուրդիան, Փաշինյանը, Էլչիբեյը, Պորոշենկոն իրար նման են, կարելի է ասել, որ նրանք «նույն դասին են պատկանում» եւ ուզում են «փոխել պատմության անիվի պտույտների ուղղությունը»։

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 1257 անգամ
Լրահոս
Նիկոլին էս շենքով ու իրա բերետներով հանձնելու եմ․ Քաղաքացի (video) Շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին, որ ձեր փոխարեն այսօր ճանապարհ են փակել․ Բագրատ Սրբազան (video) Լարված իրավիճակ․ Նիկո՛լ, լեգիտիմությանդ պատկերն էս ա (video) «Նիկոլ, դավաճա՛ն»․ ինչպես են քաղաքացիները դիմավորում Նիկոլին (video) Երկրում ռեպրեսիաներ են, Սամվել Դանիելյանին ազատել են աշխատանքից, քանի որ մեր մտերիմն է. Սրբազան (video) «Նիկոլ սրբապիղծ»․․․ քաղաքացիները ֆորումի մասնակիցներին դիմավորեցին սուլոցներով (video) Վաղը ո՞նց եք ապրելու․ լարված իրավիճակ քաղաքացու և ոստիկանի միջև (video) Արարատի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Mazda»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում Ոստիկանների շարասյան վերջը չի երևում (video) Նիկոլը սարսափած է․ Ոստիկանների շարասյունը վերջ չունի (video) Ոստիկանությունը չի հերքում ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում Մտածեք՝ Նիկոլին ոնց պահեք, որ մի կտոր լափ ուտեք. քաղաքացիներն ամոթանք են տալիս ոստիկաններին (video) Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության հետքերով (video) ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Արսեն Թորոսյանն «ալբանական կայֆերից» իրեն կորցրել է․ Արմինե Ադիբեկյան (video) Արփի Դավոյանը ղշերի հետ կմիանա Սրբազան պայքարին․ Արմինե Ադիբեկյան (video) Հարցվածների 52,9% ը դրական է համարում Բագրատ Սրբազանի Շարժումը (video) ՔՊ-ն էլ է ելել «սրբազան պայքարի». Սևակ Հակոբյան ՊՆ-ում 7 պաշտոնյայի աշխատանք է փոխվել 11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը «Փաշինյանը բանակը բերել է կենտրոն» (video) Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am