Ինչո՞ւ սովետական քարտեզներով, ի՞նչ զիջումներ են սպասում Պուտինն ու Ալիևը՝ Երևանից

Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային ժողովում 2022թ. բյուջեի նախագծի քննարկմանը ծավալուն ելույթ ունեցավ՝ առանց անդրադառնալու տեղական և ռուսական լրատվամիջոցում արդեն մի քանի օր շրջանառվող լուրերին, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում կողմերը նոր փաստաթղթեր են ստորագրելու։

Փաշինյանը եկավ և հեռացավ լրագրողների համար անհասանելի հատվածով, պատգամավորների հարցերին ևս չպատասխանեց։ Մեկնաբանությունից հրաժարվեց նաև նրա մամուլի խոսնակը։ Մանե Գևորգյանը հղում արեց արտաքին գերատեսչության շաբաթօրյա հայտարարությանը, թե Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց հանդիպումների տարբեր առաջարկներ քննարկվում են։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորներին, ապա նրանք կա՛մ հրաժարվում են խոսել այս մասին, կա՛մ ասում, որ տեղեկություն չունեն։ Զավեշտն այն է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին իշխող էլիտան լռում է:
Իսկ հասարակությունը մամուլից է տեղեկանում հնարավոր նոր փաստաթղթի մասին։ Թե այս համընդհանուր անորոշության ֆոնին ինչպես է քաղաքական դաշտը հակազդելու՝ ևս մնում է անորոշ: Ընդդիմությանն էլ իշխանությունը չի բարեհաճում պատասխանել, մինչդեռ եթե ինչ-որ պրոցես է գնում, դա նշանակում է, որ հրապարակային կամ առնվազն հիմնական քաղաքական դերակատաների, հասարակության հիմնական անձանց, սփյուռքի հիմնական դերակատարների ներգրավում պետք է տեղի ունենար, քննարկվեր, թե ինչ նոր «անակնկալ» է մատուցվում Հայաստանի համար:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, «Ալիք մեդիան» գրել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ։

«Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները»,- հայտնեց լրատվամիջոցը՝ հավելելով, որ երկրորդ փաստաթուղթն էլ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է առնչվում։ Հոդվածի հեղինակ Թաթուլ Հակոբյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր. «Ես չեմ բացառում, որ կարող է վերջին պահին մի դետալի պատճառով այդ հանդիպումը չկայանալ: Ես չգիտեմ, թե ինչ դիմադրություն է մնացել հայկական կողմից, որպեսզի նա կարողանա «ոչ» ասել, այս փաստաթղթին», - ասաց Հակոբյանը:

Արդյոք ընդդիմադիրները բաց աղբյուրներից ուսումնասիրել են 1920-ականներից մինչև Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածի քարտեզները և իշխանության առջև հարցեր են բարձրացնում: Ինչո՞ւ այդ քարտեզներով, ի՞նչ է ենթադրում դա, ի՞նչ զիջումներ են ակնկալում Մոսկվան ու Բաքուն՝ Երևանից ու մինչև երբ է Հայաստանը ինչ-որ բան զիջելու Մոսկվային ու Բաքվին:

Առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, օրերս նշեց Ռուսաստանի նախագահը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների իրավիճակի վերջնական կարգավորման հարցին։ Վլադիմիր Պուտինը բացատրել է՝ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։ «Ամենակարևորը հիմա սահմանին իրավիճակը վերջնական կարգավորելն է, և այստեղ իհարկե առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ անել հնարավոր չէ, այստեղ հավանաբար, մեզ որևէ մեկը պետք էլ չէ բացի երկու կողմերից և Ռուսաստանից: Ինչո՞ւ: Կան շատ պարզ պրագմատիկ բաներ՝ քարտեզները, դրանք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել խորհրդային հանրապետությունների միջև սահմանները։ Այս փաստաթղթերի վրա հիմնվելով՝ պետք է հանգիստ նստել երկու կողմերի հետ, այնտեղ հարցեր կան, որոնք պահանջում են փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հավասարեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել, բայց այնպես որ դա ճանաչվի և շահավետ լինի երկու կողմերին:

Կարելի՞ է դա անել, թե ոչ: Կարելի է: Բայց, իհարկե, մենք կողմնակից ենք նաև բազմակողմ ձևաչափ գտնելուն, այդ թվում՝ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելուն, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, այդ թվում՝ մեր գործընկերների հետ», ասաց ՌԴ նախագահը։

Նկատենք, որ Հայաստանի սահմանային իրավիճակի կարգավորման մասին Պուտինի հայտարարությանը Հայաստանից առայժմ որևէ պաշտոնական արձագանք չկա։
Հիշեցնենք նաև, որ Եվրամիությունը ևս հայտարարել էր, որ պատրաստ է սահմանային դելիմիտացիայի առումով օժանդակություն տրամադրել, բայց փաստորեն Պուտինը հիշեցրեց բոլորին, որ դարձյալ այս պարագայում՝ Մոսկվան է որոշողը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2281 անգամ
Լրահոս
Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199 2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am