Տասը օրում ազգ-բանակ կառուցելու ծրագիր. Արմեն Այվազյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳ-ԲԱՆԱԿ 10 ՕՐՈՒՄ
(ընդհանուր ուրվագիծ)
Փաշինյանական խունտան կա՛մ ինքնակամ է հեռանալու, կա՛մ վռնդվելու է։ ՀՀ բարձրագույն իշխանությունն այնուհետև կարելի է վստահել միմիայն այն (ռազմա)քաղաքական ուժին, որը կներկայացնի 10 ՕՐՈՒՄ ԱԶԳ-ԲԱՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ պարզ ու հստակ ծրագիր և վճռականորեն կիրականացնի այն։
Առհասարակ, ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ կանոնավոր զինուժի, պահեստազորի և աշխարհազորի ներդաշնակ համագումարն ու կառավարումն է։ ՀՀ-ում այս շղթայից իսպառ բացակայում է երրորդ բաղադրիչը՝ աշխարհազորը, որը պետք է հրատապ ստեղծվի։ Մինչդեռ ՀՀ Զինված Ուժերն առկա են, թեև գործուն և հայրենանվեր հրամանատարության կարիքն ունեն։ ՀՀ բանակի պահեստազորը ևս լավ-վատ առկա է, թեև խիստ թերզարգացած է։ Պահեստազորի համալրումն ու մարտական պատրաստականության բարձրացումը պետք է կատարվի ոչ թե եռամսյա, այլ ամեն տարի 21-օրյա վարժական հավաքներ անցկացնելու միջոցով։
«Աշխարհազորի» ստեղծման իրավական հիմքը կա. 2020 թ. հոկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության օրենքը «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=147113), որի 13-կետանոց նոր՝ 29.1 ընդարձակ հոդվածում կարգավորվում է «Աշխարհազորի» կազմավորման ամբողջ գործընթացը։ Սակայն այդ օրենքը մնացել է թղթի վրա և չի կատարվել, ինչը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Կառավարությունը չի սահմանել աշխարհազորի կազմավորման որևէ ժամկետ։
Իմ համոզմամբ, ներկայիս արտակարգ իրավիճակը (Հայաստանի դեմ՝ Թուրքիայի աջակցությամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիան, ՀՀ տարածքի կարևոր հատվածների բռնազավթումը և խոշոր ներխուժման իրական սպառնալիքը) պահանջում է նշված օրենքում որոշակի փոփոխություններ մտցնել։ Մասնավորապես՝ պետք է հստակեցնել աշխարհազորի կազմավորման ժամկետը՝ սահմանելով այն 10 օր, ինչպես նաև վերանայել աշխարհազորային զորամիավորների բաժանումը. ոչ իրական ու անարդյունավետ «պայմանական աշխարհազորային զորամիավորումների, դրանց ենթակա պայմանական բրիգադների ու գումարտակների» փոխարեն աշխարհազորը պետք է բաժանվի ընդամենը պայմանական դասակների, վաշտերի և գումարտակների միջև։
Ահա ինչպես եմ պատկերացնում, ընդհանուր գծերով, Հայոց աշխարհազորի ստեղծումը՝ առանց խորանալու իրավավարչական և այլևայլ նրբությունների մեջ։
Իշխանության գալու հաջորդ իսկ օրը ՀՀ նոր կառավարությունը/նախագահը, հենվելով ««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» վրա, արձակում է «Հրամանագիր՝ Հայոց աշխարհազոր կազմավորելու մասին», ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում են բազմահազարանոց աշխարհազորային ուժեր։
Համաձայն սույն հրամանագրի, ՀՀ գյուղական բոլոր համայնքներում 5 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, իսկ Երևանում ու ՀՀ մյուս քաղաքներում՝ 10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ Գլխավոր շտաբի նորաստեղծ աշխարհազորային շտաբի ղեկավարության ներքո՝ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները և տեղական ինքնակառավարման մարմինները՝
ա. հաշվառում են 17-52 տարեկան ռազմունակ տղամարդկանց և, ըստ տեղում առկա քանակի, բաժանում նրանց 15-ից մինչև 300 հոգանոց ստորաբաժանումների՝ պայմանական դասակների, վաշտերի և գումարտակների միջև,
բ. նշանակում են ստորաբաժանումների հրամանատարներին՝ ընտրելով նրանց նախկին սպաներից կամ ռազմական փորձ ունեցող մարտիկներից,
գ. որոշում են առանձին ստորաբաժանումների՝ զենքի և զինամթերքի պահեստների վայրը,
դ. աշխարհազորայիններին ամրակցում են զենք և հատկացնում զինվորական համազգեստ,
ե. անցկացվում են նախնական հավաք-վարժանքները։
Հետագա օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում անցկացվում են լրացուցիչ վարժանքներ և պարապմունքներ, հատկապես կարգապահությունն ամրապնդելու, բացթողումները շտկելու, տեղանքին ծանոթանալու և ամրակցված զենքին լավ տիրապետելու նպատակով։ Աստիճանաբար ներդաշնակվում է աշխարհազորի կապն ու համագործակցությունը գործող բանակի և ուժային այլ կառույցների հետ։
Բացի արդյունավետ աշխարհազորից, ԱԶԳ-ԲԱՆԱԿ մոդելը նախատեսում է նաև կանանց, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցների հնարավորինս լայն ներգրավում ՀՀ Զինված Ուժերում՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական մասնագիտություններով։
Աշխարհազորի ստեղծմամբ Հայաստանի Հանրապետությունը կթևակոխի իրական անկախության փուլ։ ԳԼԽՈՎԻՆ ԶԻՆՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ + ՄԵԾԱԹԻՎ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ մոդելը միջազգային ասպարեզում Հայաստանին վստահելի դաշնակիցներ կշահի, իսկ մեր ժողովրդին՝ վստահություն կներշնչի սեփական ուժերի նկատմամբ, կհամախմբի ազգը կենսական ամենաառաջնահերթ օրակարգի՝ ՀՀ պաշտպանության շուրջ։
Փաշինյանական խունտան պաշտպանության բնագավառը բարձիթողի վիճակում թողնելով՝ ոչինչ չանելով, ցանկանում է մեզ անզորություն և պարտվողականություն ներարկել։ Այնինչ կան շատ ազդու միջոցներ Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Դրանցից ամենաառաջնայինն ու կարևորը՝ աշխարհազորի կազմավորումն ու ԱԶԳ-ԲԱՆԱԿ հայկական մոդելի կառուցումն է։
Բնականաբար, 2-3 էջում անհնար ու նաև աննպատակահարմար է պարզաբանել այս ծավալուն ծրագիրն իր բոլոր մանրամասնություններով։ Կարելի է միայն ավելացնել, որ այդ 10 օրվա ընթացքում ՀՀ կառավարության, համապատասխան գերատեսչությունների և մարմինների ամբողջ անձնակազմը պետք է աշխատի օրական 15-16 ժամ։ Օգտակար կլինի հանրապետությունում 10-օրյա արտակարգ իրավիճակ հայտարարել։
Ժամանակի նկատմամբ մեզանում ընդունված անպատասխանատու վերաբերմունքը հնարավոր է փոխել միայն այդպիսի համազգային նշանակության միջոցառումներին զանգվածների ներգրավվածությամբ ու անմիջական մասնակցությամբ։ 10 օրը քիչ չէ վերը նշված հարցերը լուծելու համար։ Հենց այդպես ու միայն այդպես կարելի է հաղթահարել թմբիրը, հոգնածությունը և մեր ժողովրդին պատած անօգնականության զգացումը։
Աշխարհին հերթական անգամ զարմացնելու ժամն է։
Հ.գ. Վերջում կրկնեմ. հայե՛ր, այսօրվանից մերժեք բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց ծրագրերում բազմահազարանոց աշխարհազորի և ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ ստեղծումը բացակայում է կամ համարվում է երկրորդական-երրորդական խնդիր։ Վստահել և ընտրել կարելի է միմիայն այն ուժերից մեկին, որը կներկայացնի 10 ՕՐՈՒՄ ԱԶԳ-ԲԱՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ պարզ և հստակ ծրագիր, ապա հետևողականորեն ու վճռականորեն այն կյանքի կկոչի։

դիտվել է 565 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am