Փակեք ուսումնական հաստատությունները, հայտարարեք մեկշաբաթյա լոքդաուն՝ վճարելով քաղաքացիներին

Փակեք ուսումնական հաստատությունները, հայտարարեք մեկշաբաթյա լոքդաուն՝ վճարելով քաղաքացիներին
Այլեւս գրեթե ամեն օր քովիդով վարակման թիվը հատում է երկու հազարի սահմանը։ Նախօրեին 42 մահ։
Չէ, իհարկե, ամեն մարդ ինքն է ընտրում՝ պատվաստվե՞լ, թե՝ ոչ, ապրե՞լ, թե՝ ոչ, ինքնասպա՞ն լինել, թե՝ ոչ, դառնալ քո հարազատի վարակի ու մահվան պատճա՞ռը, թե՝ ոչ։
Ինձ դժվար, գրեթե անհնար է ինչ-որ բանում համոզելը, եթե ես այդպես չեմ մտածում, ինչ-որ բան պարտադրելը, ինչ-որ մեկի լոբբինգն անելու մեջ մեղադրելը։
Ես հասկանում եմ, որ պատվաստվելը, այո, նաեւ ռիսկ է։ Բայց ես գիտեմ, որ ես պատասխանատու եմ իմ հարազատների ու սիրելի մարդկանց կյանքի համար, ովքեր կարող են պարզապես մահանալ, եթե չունեն ամուր իմունային համակարգ։
Հունիսին պատվաստանյութի երկրորդ դոզան ստանալուց հետո օգոստոսի վերջին ես հիվանդացա քովիդով։ Բայց` թոքերի զրո ախտահարում ու թեթեւ ընթացք։
Հնարավո՞ր են պատվաստումից հետո վարակի եւ մահվան դեպքեր։ Այո, հնարավոր են։ Սակայն կա հստակ վիճակագրություն՝ մահերի 99.9 տոկոսը չպատվաստվածներն են։
Ինչո՞ւ որոշեցի խոսել այս մասին։ Շատ պարզ։ Քովիդը Հայաստանում այլեւս անկառավարելի չափերի է հասնում՝ հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է անգամ հեռավոր մարզերում, (չնայած պարզ չի, թե ինչ եղան մարզահամերգային համալիրի VIP հիվանդասենյակները), մարդիկ մահանում են, մարդիկ պատճառ են դառնում իրենց հարազատների մահվան։
Էս ընթացքում իշխանության ջեբի օլիգարխը իր մեգա-դյուքանում հարյուրավոր մարդկանց հավաքել՝ փարթի է անում, ու ամեն բուդկում անդիմակ քաղաքացուն տեռոր անող իշխանությունը մեգա-դյուքանի փարթին չի տեսնում։
Ինչո՞ւ քաղաքացին չի վստահում պատվաստմանը։ Որովհետեւ քարոզչությունը տարվում է գեղի կլուբի մակարդակով։ Որովհետեւ մարդուն չի բացատրվում, որ եթե անգամ մեռնելը իր ընտրությունն է, ապա մյուսների մահվան պատճառ դառնալը չի կարող իր հոբբին լինել։
Ես կոչեր անելուց զզվում եմ, բայց այլեւս անկառավարելի այս վիճակում հրատապ է բոլոր ուսումնական հաստատությունները կրկին տեղափոխել հեռավար ուսուցման ռեժիմի ու եթե լինի անհրաժեշտություն, այո, մի ինչ-որ ժամանակով կրկին լոքդաուն պիտի հայտարարվի ու էդ ընթացքում աշխատող քաղաքացիները պիտի վճարվեն, ինչպես հենց հիմա արվում է ՌԴ-ում։
Իսկ ով ուզում է հերոսաբար մեռնել՝ դա, իհարկե, իր իրավունքն է, բայց էդ հերոստրատներին ոչ ոք իրավունք չի տվել դառնալու մեկ այլ մարդու մահվան պատճառ։
Դա արդեն չպիտի լինի իր իրավունքը։
Հա, ու չեղարկեք պաշտոնյաների չպատվաստվելու իրավունքի իդիոտիզմը։

Նաիրա Զոհրաբյանի գրառումը

դիտվել է 579 անգամ
Լրահոս
«Կրակի բոցում վառվում է դպրnցական տարիների հիշողությունը. Աղավնոն այսօր» Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին խոսք. Իշխանյան Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթաց Նիկոլին դա պետք է իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար, Թուրքիային և Ադրբեջանին... Եթե ոմանց թվում է, թե Բերձորը, Աղավնոն և Սուսն ինչ-որ հեռու և անհասկանալի վայրում են, ապա... Լարվածությունը պահպանվում է. ԱՀ ՊԲ «Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում». Տիգրան Աբրահամյան Երևանում և 6 մարզերում լույս չի լինելու Ռուս խաղաղապահների մանդատը. Գաղտնիք ու սկանդալ չպետք է լինեն Երևանում Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի տակ հայտնաբերվել է տղամարդու դի Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ... Նարեկ Մանթաշյանի մասնակցությամբ տեղի է ունենալու դատաբժշկական փորձաքննություն.փաստաբան Փաշինյանը հանձնարարական է տվել իրեն ենթակա ԱԱԾ-ի տնօրինեին՝ ապահովել ցանկացած ադրբեջանցու մուտքը Հայաստան Պատերազմական դրության մեջ գտնվող երկիրը պարտադրորեն պետք է ունենա նաեւ պահեստային ճանապարհներ. Պողոսյան Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային 46-ամյա Արշալույս Հովհաննիսյանը Ադրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ-ն հաստատում է Երեկ հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել եղբորս տղան Երկիր ունենալու համար, հարկ եղած դեպքում, պետք է այն նաև զենքով պաշտպանել. Սենոր Հասրաթյան Շուտով նույն վիճակն է լինելու Տիգրանաշենում, իսկ հետո՝ Տավուշի 7 գյուղերում. Արսեն Բաբայան Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի Ես հարկ եմ վճարում, որ պետություն ունենամ, այլ ոչ թե ձրիակեր ու մաս-մաս պետություն հանձնող սրիկաներ. Հովհաննես Ավետիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 8-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Օգոստոսի 8ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։ Օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը: Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Օգոստոսի 5-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Օգոստոսի 5-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Օգոստոսի 5-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։ Օգոստոսի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Օգոստոսի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub