Փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քանի որ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին կալանավորելու վերաբերյալ տեղեկատվությունը շրջանառության մեջ դրվեց լրատվամիջոցներով, ուստի անդրադառնամ այդ գործով որոշ հանգամանքների։ Նախ նշեմ, որ հանդիսանում եմ Ջանիբեկ Հայրապետյանի պաշտպանը և վստահեցնում եմ, որ նրա նկատմամբ տեղի է ունենում ապօրինի քրեական հետապնդում ` շինծու մի գործով։ Այս պահին նպատակահարմար չեմ գտնում քննարկել գործով ձեռք բերված տվյալները և այն, որ Ջանիբեկ Հայրապետյանը կապ չունի իրեն մեղսագրվող մեղադրանքի հետ, սակայն չեմ կարող չանդրադառնալ նրան, որ գոնե ինձ համար բացահայտում էր. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի` ինչպես կասեր հարգանքի արժանի Դատավոր պարոն Մարաբյանը, պատմուճանով դատախազ լինելու հանգամանքը։
Ափսոսում եմ, որ դատական համակարգում նման դատավորները գնալով շատանում են և որոշում մարդկանց ճակատագրեր։ Ջանիբեկ Հայրապետյանին կալանավորելու որոշումն անպայման բողոքարկելու եմ, այն ակնհայտ անհիմն է, չպատճառաբանված և դրանից միայն հասկացվում է այն, որ Մարգարյանը կատարեց` ամեն գնով միջնորդությունը բավարարելու իր հերթական առաքելությունը։
Դատավորի այս որոշման հետ կապված կքննարկենք նաև ԲԴԽ դիմելու հարցը։
Հ.Գ. Բա վեթինգից ինչ՞ կա...»;
Հիշեցնենք՝ Հայրապետյանը ձերբակալվել էր նախօրեին: Նա մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Թե կոնկրետ ի՛նչ դեպքի մասին է խոսքը, նախաքննական մարմինը չի բացահայտում:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը