«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իշխանության թևում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ղեկավարն ինքն է ու իր թիմի անդամների մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում: Հարությունյանն արդեն չի էլ թաքցնում դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերի ժամանակ։
Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը դժգոհ է կառավարության ներկայացուցիչներից ու նիստերի ժամանակ դժգոհում է հատկապես ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանից, մշտական իր դժգոհությունն է հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանից, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից ու անգամ խնդիրներ ունի իր մամուլի պատասխանատուի հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը փորձում է նաև կառավարության ներսում թիմ ձևավորել ու այնպես անել, որ կառավարության տարբեր գերատեսչություններում իր քիմքին հարիր անձինք աշխատեն: Թե այս իրավիճակը ինչքան կհանդուրժի Փաշինյանը, դժվար է ասել, քանի որ, ըստ մեր աղբյուրների, օր օրի ՔՊ թիմում լարվածությունն ավելանում է, ու պառակտվածությունը՝ մեծանում: Նշենք, որ նմանատիպ գործելոճ էր որդեգրել նաև Արսեն Թորոսյանը, որն այժմ շարքային պատգամավոր է»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը