«Եթե իշխանություններն այդ տարածքը հայկական չեն համարում, եթե մենք գտնվել ենք Ադրբեջանի տարածքում, ի՞նչ իրավական նորմերով է ՔԿ–ն քննում այս գործը»․ Մենուա Հովսեփյան

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի մի քանի համայնքներում, այդ թվում՝ Գորիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթեց գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։

Նշենք, որ թեկնածուները 3-ն էին՝ «Առուշ Առուշանյան դաշինքով» հանդես եկող Առուշ Առուշանյանը, ով գտնվում է կալանքի տակ, ՀԱԿ թեկնածու, «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Լազարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, ՊԵԿ նախկին աշխատակից Վլադիմիր Աբունցը։

168.am-ի հետ զրույցում Գորիսի համայնքապետի նախկին տեղակալ Մենուա Հովսեփյանն անդրադարձավ Գորիսում տիրող ընդհանուր իրավիճակին՝ ասելով․

«Թշնամին շարունակում է մնալ ՀՀ սուվերեն տարածքում, որևէ փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել։ Դրա վերաբերյալ մեր տեսակետը նույնն է՝ մայրուղին ու առհասարակ բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է արագորեն ազատվեն, և թշնամին պետք է հետ շպրտվի այդ տարածքներից։ Առաջնային ենք համարում Սյունիքի անվտանգության հարցը, բնակիչների, քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը և առհասարակ իր սեփական հողում բնակչի ազատ ապրելու իրավունքը»։

Իսկ ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններից հետո եղած իրավիճակին, ապա Մենուա Հովսեփյանն ասաց, որ Գորիս համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը, որը մեկ տարուց ավելի փորձում էին ճնշել և խաթարել, վերականգնված է։ «Հիմա ամեն բան նորմալ է, միայն քաղաքացու ու մեր բոլորիս համար ամեն ինչ լիարժեք չէ, քանի որ համայնքի ղեկավարը գտնվում է անազատության մեջ, սակայն հույս ունենք, որ նոյեմբերի 5-ին Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի և կվերադառնա իր աշխատանքին»,- ասաց նա։

դիտվել է 1100 անգամ
Լրահոս
Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am