Այս իշխանությունները երկիրը կառավարում են ոտքի վրա եւ ձեռքի հետ. Սեյրան Օհանյան

«Պատերազմից մեկ տարի է անցել, եւ պետության կողմից դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին գնահատակն չի տրվել:  Ռազմավարական վերանայումը Հայաստանի եւ Արցախի շուրջ գոյություն ունեցող միջավայրի, ներքին եւ արտաքին սպառնալիքների գնահատումն է, որի արդյունքում որոշվում է այս կամ այն ոլորտում աշխատանքները տանելու ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների դերն ու նշանակությունը: Կառավարությունը, Անվտանգության խորհուրդը, ինչու ոչ՝ նաեւ ԱԺ-ն՝ որպես խորհրդարանական երկրի վերահսկող գործառույթներ ունեցող ինստիտուտ, պետք է դա կատարեին: Վերջին երկու ամսում մեր կատարած աշխատանքը թույլ է տալիս եզրակացնել, որ մի շարք ոլորտներում մենք չունենք ռազմավարություններ, որոնք արդեն ձեւավորված պետք է լինեին: Բոլոր ժամանակներում 3 գլխավոր սպառնալիքներ են եղել: Առաջինը՝ քաղաքական ռեսուրսների աճի կամ նվազման միտումները, որոնց մասին մենք պետք է մտածեն, եւ մեր աշխատանքի հիմքում պետք է լինեն առկա միջազգային երաշխիքները, արտաքին քաղաքականությունն ու այն համանախագահությունը, որն Արցախի հարցում համապատասխան աշխատանք կկատարի դրա շարունակականության ապահովման դեպքում, իսկ ներքաղաքական խնդիրների տեսանկյունից՝ ներքաղաքական կամքի առկայություն պետք է ապահովվի այս վիճակից դուրս գալու համար: Երկրորդը՝ տնտեսական իրավիճակը, որտեղ ռազմավարությունը կիսատ-պռատ է, երրորդը՝ ժողովրդագրական խնդիրները, որոնք եղել են Հայաստանում, եւ Արցախից տեղահանվածների հետ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ այդ հարցում եւս ռազմավարություն չկա, ասում են՝ մինչեւ 2022թ. վերջ նոր ռազմավարություն կմշակվի»,- «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Պատերազմից հետո չունենք գերիների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով, ինչը վերջինների հարազատների հետ հանդիպման ժամանակ է պարզ դարձել: Փոխանակ պետությունը նախաձեռնի, տեղի եւ արտասահմանյան փորձագետների ներուժն օգտագործի այդ ռազմավարական վերանայումն իրականացնելու համար, մենք ենք ներքեւից դիմադրության շարժում նախաձեռնում անգործության դեմ: Այն աշխատանքային խումբը, որը ձեւավորվելու է, պետք է այդ գնահատականը տա եւ որոշի այն ուղղությունները, որոնց ուղղությամբ պետք է պարտադրենք իշխանությանն աշխատանքներ տանել: Փորձը ցույց է տալիս, որ անհաջողությունների այս շարանը հանգեցնում է նաեւ ընդհանուր ձախողումների: Այս իշխանությունները երկիրը կառավարում են ոտքի վրա եւ ձեռքի հետ՝ առանց ռազմավարական պլանավորման»,- նշեց Օհանյանը:

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am