Մյուս շաբաթ կունենանք մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան (video)
Մենք մեր անցյալով և գործունեությամբ ցույց ենք տվել, որ սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու, բայց այս ամբողջ պրոցեսը պետք է հասունացնենք և առաջիկայում՝ մյուս շաբաթվա մեջ մենք կունենանք մեծ հանրահավաք,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին դիմադրության դրսևորումների մասին։
«Հանրահավաքը հենց այս օրակարգով է․ մեր պետականությունը գտնվում է վտանգի տակ, Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները գնալու են նոր զիջումների, պետք է փորձենք կանխել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։