Արցախում հայկական դիրքերի վրա հարձակումը լավ նշան է. Հրանտ Մելիք-Շահնազարյան (video)
Երբ մենք խոսում ենք որպես աշխարհաքաղաքական գործոն՝ Հայաստանի, նաև Արցախի դերակատարության բարձրացման մասին, մեր հիմնական խնդիրը պետք է լինի ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովուրդը՝ լինի Արցախում, ՀՀ-ում, թե Սփյուռքում, չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ, չի համակերպվել այն իրականության հետ, որն այսօր աշխարհին մատուցվում է, ցավոք, նաև Հայաստանից և Հայաստանի ներսում քարոզչամեքենայով, «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։