Գործ ունենք այս իշխանության ստվերային նոր գործարքի հետ. Սեյրան Օհանյան (video)
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մեկ տարի անց էլ իրավիճակին լիարժեք գնահատական չի տրվել, ինչն էլ հանգեցնում է անորոշությունների:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:
«Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Մեկ տարի է անցել, որ հարձակում գործվեց Արցախի, հայ ժողովրդի նկատմամբ: Եվ այդ մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին: Այս իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որ անորոշություն է բերում Հայաստանի և Արցախի հեռանկարի համար»,- ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: