Ադրբեջանը նոր ռազմական ինքնաթիռներ կգնի
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ծրագրում են ձեռք բերել նոր ռազմական ինքնաթիռներ, որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թախիրովը, գրում է Report.az-ը։
«Ռազմաօդային ուժերը նախատեսում են նոր ինքնաթիռներ գնել։ Գործընթացը բանակցությունների փուլում է»,- ասել է Թախիրովը։