Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ԵԱՀԿ ԽՎ ղեկավարից պահանջում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը
Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարեթ Սեդերֆելթի հետ Աթենք կատարած այցի ժամանակ պահանջել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդմիշտ մտել է պատմության մեջ. Ադրբեջանի եւ տարածաշրջանի համար նոր փուլ է սկսվել: Սա վերականգնման եւ շինարարության փուլն է»,-ասել է նա։
Ինչպես ասել է՝ այս տարվա հուլիսին նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած հրամանագրի համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական շրջանների նոր բաժանում է սահմանվել։ Այդ հրամանագրով ստեղծվել են երկու նոր շրջան՝ Ղարաբաղի տնտեսական շրջան եւ Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը: