Պուտինի նոր գաղտնազերծումը. Հայաստանի համար նոր սպառնալիք եփվեց

Ռուսաստանն ակնկալում է, որ հնարավորինս արագ կգործարկվի 3+3 (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան- Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափը Հարավային Կովկասում, բայց արևմտյան որոշ ուժեր՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձում են խանգարել այդ գործընթացին, երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում:

«Մենք տեսնում ենք, որ արևմտյան որոշ պետություններ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, փորձում են խանգարել որոշ գործընթացների,- ասել է Զախարովան:- Մեր կողմից առաջնորդվում ենք 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի շուտափույթ մեկնարկով՝ ի շահ բոլոր մասնակիցների»: Զախարովան նշել է, որ ամերիկյան կողմը գործընթացին խոչընդոտելու իր փորձերում զբաղվում է ապատեղեկատվությամբ՝ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը վերագրելով Մոսկվային: Ըստ այդմ, նա հիշեցրել է, որ այդ ձևաչափն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
Այսինքն, Մոսկվան հստակ արձանագրում է, որ սատարում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների նախաձեռնությանը, ավելին՝ մատնանշում է, որ դրան խոչընդոտում է արևմուտքը, ավելի հստակ՝ ԱՄՆ-ը:

Թուրք-ադրբեջանական տանդեմի նախաձեռնություններին այսպես ինքնամոռաց պաշտպանելը, փաստորեն, արդեն Մոսկվան չի էլ թաքցնում: Մոսկվայի՝ հաշտեցնող պահվածքը միանգամ հասկանալի է, Կրեմլը աշխարհին ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում այլևս Ռուսաստանի շահերն է սպասարկելու և դրա ճանապարհին բոլորն իր հետ պետք է բանակցեն, պայմանավորվեն:

«Մենք ելնում ենք նրանից, որ բազմակողմ տարածաշրջանային գործակցության զարգացումը ուղղակիորեն բխում է այդ ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից: Եվ մեր կարծիքով այդ մեխանիզմի գործարկումը կնպաստեր միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա տարաձայնությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային և մարդասիրական ներուժի բացահայտմանը»,- երեկ ասել է Զախարովան: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Բաքվին ու Երևանին հարաբերությունների կարգավորման համար:

Երեկ, ինչպես հայտնի է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ՝ ըստ էության արձանագրելով, որ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտում ևս Ռուսաստանն է մրցավարը, գլխավոր ռեժիսորը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում:

Ավելին՝ Պուտինը մեր տարածաշրջանում այս փուլում ակտիվություն ցուցաբերող կողմերին հեգնանքով հիշեցրեց, որ քարտեզները գտնվում են ռուսական գլխավոր շտաբում...

«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել։ Սակայն այստեղ, թերևս, մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից։ Ինչո՞ւ: Կան պարզ պրագմատիկ բաներ` քարտեզներ, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր սահմանը հանրապետությունների միջև խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի հիման վրա պետք է հանգիստ նստել... երկու կողմերից... Կան բաներ, որոնք պահանջում են նաև փոխզիջումներ... ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթելու համար, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակելու համար: Ուստի անհրաժեշտ է, որ սա ճանաչեն և հասկանան երկու կողմերը: Հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ։ Հնարավոր է: Սակայն մենք, իհարկե, նաև բազմակողմ ձևաչափ գտնելու կողմնակից ենք, այդ թվում, ասենք, Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացման։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ թվում՝ մեր գործընկերների հետ։ Գլխավորը հիմնական նպատակին հասնելն է՝ անվտանգության ստեղծումը և հարաբերությունների հետագա կառուցումը դրական առումով: Մինչ այժմ այն, ինչին մեր առջև նպատակ ենք դրել հասնել, ընդհանուր առմամբ, հաջողվել է հասնել։ Պետք է նաև ապագային նայենք: Բանն այն չէ, որ մեր հայտարարության համապատասխան հոդվածը նախատեսում էր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հնարավոր երկարաձգում... Մի՞թե հարցը դրանում է։ Հարցը երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումն է. սա է ամենակարևորը։ Հույս ունեմ, որ կկարողանանք դրան հասնել», ասաց Պուտինը:

Այսպես, թեև Պուտինը խոսում է այլ հարթակներում՝ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերաբերյալ, նա հստակ ասում է, որ այլ կողմերի կարիք չկա Հայաստան-Ադրբեջան խնդիրները քննարկելու, առանց մյուսների էլ Ռուսաստանը դա անում է, և օգնության կարիք չունի:

Մնում է հասկանալ, թե ինչու է այնպես ստացվել, որ եռակողմ ֆորմատում «փոխզիջումներ» ակնկալում են բացառապես Հայաստանից: Իսկ Բաքուն ի՞նչ է զիջելու ու ինչու այնպես ստացվեց, որ 44-օրյա պատերազմից հետո հիմա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն է եփվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5800 անգամ
Լրահոս
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am