Իրանի նախագահը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին
Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են, և մենք թույլ չենք տա, որ սիոնիստները խաթարեն մեր հարևանների հետ մեր հարաբերությունները, հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, հայտնում է IRNA-ն։
«Բարիդրացիությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, սահմանային շուկաների աշխուժացումը ներառված են Իսլամական Հանրապետության ծրագրերի և քաղաքականության մեջ, իսկ հարևանների հետ ապրանքների առևտուրը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է Իրանի նախագահը։