Երբ կկայանա Պուտին-Բայդեն հանդիպումը
MK.ru-ն հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է այն մասին, որ Պուտինի և նրա ամերիկացի գործընկերոջ՝ Ջո բայդենի հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ:
«Հանդիպումը` այս կամ այն ձևաչափով, իրական է: Այդ մասին մենք ձեզ կտեղեկացնենք իր ժամանակին: Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները կարող են հանդիպում ունենալ հեռավար` փակ հաղորդակցության ուղիների միջոցով», - ասել է նա: