Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել, որով Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը: Այս հոդվածը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՄԻԵԴ-ը այս որոշմամբ բավարարել է Վեդաթ Շորլիի դիմումը, որը 2017թ. Facebook-ում տարածած լուսանկարի և ծաղրանկարի պատճառով դատապարտվել էր 11 ամիս 20 օրվա պայմանական ազատազրկման:
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվել է, որ Շորլիի կալանավորումը, ապա նաև ազատազրկման դատավճիռը խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է խոսքի ազատության իրավունքին: Նշվել է, որ այս կոնվենցիայի ոգուն հակառակ է նաև Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածը, որը նախագահի անձին ավելի բարձր պաշտպանվածություն է ապահովում, քան մյուսներին:
Եվրորպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է որպես բարոյական փոխհատուցում Շորլիին 7500 եվրո վճարել:
Օգոստոսի 8-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Օգոստոսի 8ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։
Օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը:
Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Օգոստոսի 5-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Օգոստոսի 5-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Օգոստոսի 5-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Օգոստոսի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Օգոստոսի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։