Ինչո՞ւ է նախարար Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում խլել Իջեւանի դենդրոպարկի տարածքը

Ինչո՞ւ է նախարար Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում խլել Իջեւանի դենդրոպարկի տարածքը
Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին վերջերս ազատել են զբաղեցրած պաշտոնից ։ Նրա ընտանիքը երկարաժամկետ վարձակալությամբ տիրում է դենդրոպարկի տարածքի մի մասին։ Մ․ Սայադյանը պնդում է, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մտադիր է դենդրոպարկի այդ հատվածը վերցնել իրենց ընտանիքից։ Մ․ Սայադյանը հայտնում , որ 2018թ մայիսին Իջեւանի քաղաքապետարանը Իջեւանի գինու գործարանին է տրամադրել Աղստև գետի հունից մի հատված, փոփոխելով գլխավոր հատակագիծը։ Նույն թվականի հունիսին Մ․ Սայադյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծավալուն նամակով, որտեղ կատարել է վերլուծություններ, հիմնավորումներ և առաջարկություններ անտառային համակարգի, ջրային ավազանի եւ մասնավորապես գետերի կարգավիճակի ու կառավարման վերաբերյալ։ 2020թ․ օգոստոսին դենդրոպարկի դիմաց, Աղստեւ գետի ձախ ափին Իջեւանի գինու, կոնյակի կոմբինատը բետոնե մեծ ամրություններ է կառուցել, որոնք նեղացրել են գետի հունը,սպառնալիք է առաջացել, որ հեղեղումների ժամանակ գետը կարող է պոկել-տանել դենդրոպարկի տարածքի վերին մասերը։ Մինչեւ քանդելը գետի հոսքն ու դենդրոպարկ մտնող առուն եղել են նույն մակարդակի վրա։ Դենդրոպարկը ոռոգելու նպատակով ջուր վերցնելու համար բնապահպանական տեսչական մարմինը դենդոպարկի տնօրինությանը տուգանել է 450 հազար դրամի չափով , իսկ իսկ գինու գործարանին ահռելի ժայռ վերացնելու(1870խմ) համար տուգանել է 216 հազար դրամի չափով, չարձանագրելով գործարանի կառուցած 200 մետրանոց պատը և 700մետր խորացված եւ այդ գրունտով նեղացված հունը։ Եվ այդ ստուգումը հիմք ընդունելով, վստահությունը կորցնելու հիմքով, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ –ի տնօրինությանը Մ․ Սայադյանին ազատել է աշխատանքից, անմիջապես հաշվարկել եւ նրա բանկային քարտին ուղարկել վերջնահաշվարկի գումարը , ցուցաբերելով անգործություն, դենդրոպարկին պատճառված վնասներն անտեսելով, վնաս տվողներին պատասխանատվության չկանչելով ու իրավապահ մարմինների չդիմելով։ Մ․ Սայադյանը տեղեկացնում է, որ 2021թ․ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դենդրոպարկ է այցելել, հարցրել է, թե ի՞նչ կա գինու գործարանի հետ։ Մ․ Սայադյանը ցույց է տվել գինու գործարանի կատարած շինարարությունը և ավերածությունները։ Ն․ Փաշինյանը հարցրել է, որ ինչքանո՞վ է ճիշտ պետական դենդրոպարկը վարձակալությամբ տալը կամ՝ վերցնելը։ Մ․ Սայադյանը հարց է տալիս ,թ ե ինչ նպատակով է նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր հոր հետ այցելել Իջեւանի գինու գործարան, նա դենդրոպարկի հետ կապված ձիաբուծարանի կամ ձիարշավարանի ի՞նչ պլաններ ունի։

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am