«Թավշյա» հեղափոխության օլիգարխիկ «հմայքը»

2018–ին տեղի ունեցած իշխանափոխությունը նիկոլենք անվանում էին հեղափոխություն, այն էլ՝ «թավշյա»։ Նաև ավելացնում էին՝ ժողովրդական ու ոչ բռնի։

Իշխանափոխություն–հեղափոխությունը տեղի ունեցավ «Մերժիր Սերժին» կարգախոսով։ Հիմքում գաղափարախոսություն չկար։ Կար մերժում։ Բայց քանի որ մերժողը տարիներ շարունակ Սերժ ու Սաշիկ Սարգսյաններ քննադատած, հակասաշիկիզմ ու հակաօլիգարխիզմ քարոզող Նիկոլ Փաշինյանն էր, ուստի փողոց դուրս եկածները ենթադրում էին, որ իշխանության գալուց հետո Նիկոլը փոխելու է բարքերը։

Մարդիկ մտածում էին, որ Նիկոլն արդարություն է հաստատելու և փոխի խաղի կանոնները։ Օրինակ՝ իր ցուցակով խորհրդարան չի բերելու գործարար–մականունավորներին, այն մարդկանց, որոնք հանրության մեջ հայտնի են որպես օլիգարխներ։ Կամ էլ՝ ձեռքը պետբյուջեի մեջ չի մտցնելու։ Շա՜տ միամիտ էին «Նիկոլ, վարչապե՛տ» գոռացողները։

Նիկոլի խոսքն ու գործը

Նիկոլը տարիներ շարունակ փառաբանել էր աղքատությունը և քննադատել օլիգարխներին, թեև տակից փող էր վերցրել նույն օլիգարխներից։

Նա քննադատել է պաշտոնյաներին ու փող վերցրել նրանցից (մասնավորապես՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն է գումար տվել՝ տեղի տալով նիկոլական շանտաժներին)։

Օդում կախված համառ լուրերի համաձայն՝ «ընդդիմադիր» Նիկոլին ֆինանսավորում էր Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն (ըստ ամենայնի՝ դա արվում էր Վանո Սիրադեղյանի հորդորով, այն Սիրադեղյանի, որից կոմպլեքսավորված է Նիկոլը, քանզի մարդը (այն էլ՝ Նիկոլի պես փառամոլ, ապերախտ ու չկայացած մարդը) իշխանության գալուց հետո միշտ էլ կոմպլեքսավորվում է իրեն ծանր վիճակում օգնած մարդկանցից, իրեն բոմժական վիճակից դուրս բերած մարդկանցից, իր իրական էությունը իմացող մարդկանցից)։ Օդում կախված ոչ պակաս համառ լուրերի համաձայն՝ նա ֆինանսավորվել է նաև Բեգլարյան Գագիկից, Ծառուկյան Գագիկից, Հրանտ Վարդանյանի ընտանիքից ու մյուսներից։ Բայց ցույց է տվել, թե իբր աղքատ է՝ որպես ապացույց դեմ տալով բուլաթից էժանագին ատամն ու «Մալաթիայի» բազառից գնված կոստյումը։

Ինչպես հիշում եք, Սամվել Ալեքսանյանն «ընդդիմադիր» աշխատող Նիկոլի մասին ասում էր, որ նա «իրանց ախպերն ա»։ Իշխանափոխությունից հետո պարզվեց, որ Լֆիկ Սամոն ճիշտ էր՝ Նիկոլն իրենց ախպերն էր ու է, քանզի Սամվելը դարձել է «հեղափոխականների» սրտի օլիգարխը։

Նիկոլը տարիներ շարունակ քարոզել էր արցախյան հաղթանակի դեմ ու վարկաբեկել արցախյան պատերազմով անցած գեներալներին, հայտարարել, որ բանակում միայն թալան է։ Բանակի թալանից խոսող Նիկոլը, սակայն, իր ցուցակով պատգամավոր է դարձրել թալանի թիվ մեկ պատասխանատուին՝ տարիներ շարունակ թիկունքի պետ աշխատած ՊՆ փոխնախարար Գագիկ Մելքոնյանին։ Եթե բանակում թալան եղել է, ապա թիվ մեկ թալանչին ՔՊ–ական Մելքոնյանն է։ Այն Մելքոնյանը, որի անունը Ազատության հրապարակում 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ վանկարկում էր Նիկոլի գաղափարական շեֆը, իսկ Նիկոլն էլ միտինգային դիջեյություն էր անում այդ օրերին՝ հետագայում դառնալով մարտի 1–ի 10 զոհերի պատճառ։

Նիկոլը տարիներ շարունակ քննադատել է խնամի–ծանոթ–բարեկամ–ընկեր տարբերակով կադրային քաղաքականությունը։ «Հեղափոխության» օրերին սրանք խոսում էին մերիտոկրատիայից, բայց իշխանության գալով՝ օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններում լցրեցին իրենց եղբայրներին, զարմիկներին, ընկերներին, աներձագներին, բարեկամներին ու ծանոթներին։

Նիկոլը տարիներ շարունակ քննադատել էր լֆիկսամոների, արսենյանաշոտների, շմայսների ու մյուսների հայտնվելը խորհրդարանում։ Թվում էր, թե նրա իշխանության գալով այդ պրակտիկան վերանալու է, սակայն․․․

Նիկոլի ցուցակով պատգամավոր են դարձել խոշոր գործարարներ կամ «ժողովրդական» լեզվով ասած՝ օլիգարխներ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը։ «Ջերմուկի» Աշոտի՝ ՀՀԿ–ական ու Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Արսենյան Աշոտի որդին Նիկոլի կողմից օրերս նշանակվել է Ջերմուկի քաղաքապետի պաշտոնակատար։

Փաստորեն, ջերմուկցիները 2018–ին փողոց էին փակում, որ արսենյանաշոտների բդեշխությունից պրծնեն, բայց Նիկոլը նրանց գլխին նույն արսենյաններին քաղաքապետ է նշանակում։

Նիկոլի թիմում «բուծվում» են նոր օլիգարխներ՝ ասֆալտի օլիգարխներ։ Շրջանառվում են Սուրեն Պապիկյանի ու Ալեն Սիմոնյանի անունները։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանի մասին։

Ասֆալտով քայլած, ասֆալտով հարստացող Ալենը

Ալեն Սիմոնյանը նիկոլական թիմի տիպիկ ներկայացուցիչ է։ Պատմական պատահականություն, դիլետանտիզմ, հարստանալու ախորժակ ու դեմագոգիա․ այս ամենն իր մեջ խտացնում է ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյանը։

Ալենն այն մարդն է, որը հանդիպում է պատերազմի արդյունքում անհետ կորածների ու գերիների հարազատների հետ, հայտարարում, թե բա ամբողջ օրը ձեր երեխեքի մասին ենք մտածում, գիշերը չենք քնում և այլն, և այլն, և այլն։ Մի խոսքով, Ալեն Սիմոնյանը կոկորդիլոսի արցունք է թափում պատերազմի զոհերի հարազատների մոտ ու մեկ օր անց մեկնում հունական Միկոնոս՝ տժժալու։

Ալենն այն մարդն է, որը խոսում է թալանից, օլիգարխիայից, իշխանություն–բիզնես սերտաճման անթույլատրելիությունից, բայց դեմքի միամիտ արտահայտությամբ նորմալ համարում այն, որ իր հարազատ եղբայրը ասֆալտ փռելու տենդերներ է շահում։ Ալենն ու Պապիկյան Սուրենն այդտեղ կոռուպցիա չեն տեսնում, բայց նախկինում նման դեպքերում տեսնում էին։ Ահա, թե ինչ է փոխվել «հեղափոխությունից» հետո։ «Հեղափոխությունը», փաստորեն, կուրացրել է իր զավակներին։

Ալենն այն մարդն է, որը իշխանության է եկել ու ԱԺ նախագահ դարձել այն կոդով, որ մականունավոր–գործարարները չպետք է լինեն ԱԺ–ում և որ ով հարստացել է, ուրեմն թալանչի է, բայց ինքն իր աջ ու ձախ կողմերում է նստացնում Խաչատուր Սուքիասյանին ու Գուրգեն Արսենյանին։ Եվ դա պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Հարցն այն չէ, որ Սուքիասյանն ու Արսենյանը թալանչի են, թե ոչ։ Հարցն այն է, որ Նիկոլը, Ալենը և մյուսները սուքիասյաններին ապրիորի հռչակել էին թալանչիներ, նրանց քննադատելով ռեյտինգ էին հավաքում, բայց հիմա կողքները նստեցնում են նրանց ու կրկին խոսում հակաօլիգարխիկ պայքարից․ սա՛ է զզվելին։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի հետ հանդիպմանը Ալենն Արսենյանի ու Սուքիասյանի ուղեկցությամբ էր ներկայացել։ Հենց սա՛ է «հեղափոխականների» փարիսեցիությունը, ցինիզմը՝ խոսել օլիգարխների, հարուստների, թալանի, կոռուպցիայի դեմ, ներկայանալ իբրև հակաօլիգարխիկ հեղափոխության առաջամարտիկներ, բայց իշխանության գալուց հետո դառնալ այնպիսին, ինչպիսին լինելը քննադատելու համար ես «աչոկ» հավաքել ու շահել ամբոխի վստահությունը։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի, իր թիմի ու իր իշխանության իրական էության մասին։

Հայկ Ուսունց

.7or.am

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am