Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևէ ռուսական եկեղեցի չի եղել

Թալիշի «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը»:

Թալիշ գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում, 44-օրյա պատերազմի արդյունքում մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղում և նրա շրջակայքում կատարված հողային և շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված նյութերը, մասնավորապես քարե գործիքները, քարարկղային թաղումները վկայում են, որ այդ հատվածում մարդն ապրել է հնագույն ժամանակներից: 5-րդ դարում Հոռեկա վանքի շրջակայքում եղած բնակավայրն անվանվել է Թարիջ, 13-րդ դարից գյուղը անվանակոչվել է Հոռեկա:

1822թ. Մելիք-Բեգլարյան Թալիշ բեկի անունից գյուղը վերանվանվել է Թալիշ: Այդ ժամանակահատվածում Մեսրոպ Թաղիադյանցը այդ գյուղն անվանել է Դիզա: Հարմարավետ և ռազմավարական նշանակություն ունեցող դիրքը նպաստել է, որ բնակավայրը դառնա Գյուլիստանի մելիքության վարչական կենտրոնը:

Թալիշի գյուղամիջի «Ամենափրկիչ» եկեղեցու կառուցումը ավարտվել է 1894 թվականին: Ըստ Մակար Բարխուդարյանցի, կառուցվել է հասարակության ծախսերով: Հուշարձանն աչքի է ընկնում բացառիկ մեծ չափերով, ընդարձակ սրահով եռանավ բազիլիկա: Կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ դարչնագույն քարերով: Ներքուստ ամբողջովին սրբատաշ է, թաղակապ, ծածկը թիթեղաշեն:

Հյուսիսային պատի արևմտյան մասում ներկառուցված է մկրտության ավազանը: Հուշարձանի չափերն են՝ 21.75 մետր երկարություն և 13.1 մետր լայնություն: Ըստ Բարխուդարյանցի եկեղեցին ունեցել է երկու մուտք, որոնք բացվում էին հյուսիսային և հարավային կողմերից։ Ավելի ուշ հարավային դուռը փակվել է։ Եկեղեցին ունի 9 լուսամուտներ, արևելքից՝ 3, արևմտյան կողմից՝ 1, հյուսիսից՝ 2, հարավից 3:

Եկեղեցու պատերը և տանիքը քանդվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների ռmբակոծությունից, որը վերականգնվել է 1998 թվականին:

«Թալիշի 19-րդ դարում կառուցված «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները, որոնք տարրական գիտելիքներ իսկ չունեն պատմական իրադարձություններից, բայց սրանով չի սահմանափակվում Ալիև կրտսերի մտքի ճամարտակումը, նա Թալիշի մշակույթի տունը, որի կառուցումը սկսվել է 1957 թվականին և ավարտվել 1959 թվականին վերջերս կատարած այցելության ժամանակ, ինչ -ինչ նպատակներով ներկայացրել է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևե ռուսական եկեղեցի չի եղել:

Այն եղել է 280 տեղանոց ակումբ, որտեղ ամեն օր ցուցադրվել են ֆիլմեր, հաճախ էլ կազմակերպվել են համերգներ և թատերական միջոցառումներ: Ակումբը եղել է սարքին վիճակում և քարուքանդ է արվել գյուղը բռնազավթելուց հետո:

Միգուցե Ալիևը քաջություն ունենար ցուցադրել, թե ինչպես են հիմնահատակ քանդել Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտում զոհված հերոսների հիշատակին կառուցված հուշարձանը»,- նշում են Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ից:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Փաշինյանի վաղեմի երազանքը. ովքեր են նրա ապավենը «Զանգեզուրյան» սպառնալիք Ալիևից՝ Պուտին-Բայդեն վճռորոշ զրույցի նախաշեմին Փաշինյանի «անբաշար» քավորը. ձախողակների խմբակ Ռազմագերիների հարցով շտապ քննարկումներ նախաձեռնել Վայոց Ձորում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Ռոման Բաղդասարյանն ու Ստեփան Գրիգորյանը՝ ադրբեջանցիների համար նախընտրելի «հայի տեսակը». Լուսանկարներ Haqqin.az-ի գլխավոր էջերից ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը չի իջնում. գոնե ամաչեք. Արեգնազ Մանուկյան (video) Այ՛ կապիտուլյանտ Նիկոլ, Բաքվիդ տերը միջանցքն է պահանջում (լուսանկար) Ընդդիմության` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը ԱԺ–ն մերժեց Երեկ Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանը ռազմական ճանապարհով կբացի այն Էս իշխանության պատճառով մենք երեկ նոր շոկ ապրեցինք. Անդրանիկ Թևանյան (video) Չպետք է թույլ տան, որ այս դավադիր իշխանությունները հասարակության մեջ ներմուծեն, որ ինչ եղավ՝ անցավ. video Ավտովթար Արմավիրի մարզում. Էջմիածնում բախվել են Chevrolet-ն ու Opel-ը. կա վիրավոր Պահանջում եմ՝ Ալեն Սիմոնյանը բացատրի՝ ինչ իրավունքով է նոր մեքենա ձեռք բերում. Արեգնազ Մանուկյան (video) ՔՊ-ն Աբովյանի 41 ընտրական տեղամասից 25-ում կբողոքարկի և վերահաշվարկի դիմում կներկայացնի. Ռոմանոս Պետրոսյան Հակոբ Սիմիդյանի զոքանչի կուսակցությունը հաղթել է ՔՊ-ին Դուք կարողացե՞լ եք արդյոք գերիների հարցով քննարկմանն ապահովել Նիկոլ Փաշինյանի ներկայությունը (video) Այս ի՞նչ է կատարվում Հայելու մեջ նայեք` ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ. Արսեն Թորոսյանը՝ Թագուհի Թովմասյանին (video) Ալիևը հայտնվել է իր լարած թակարդում և փորձում է դրանից դուրս պրծնել «Զանգեզուրյան միջանցքի» մասին բարբաջելով. Ոսկանյան Երկար ժամանակով լույս չի լինելու Որոշ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է Թանկացումների շղթան ու էներգետիկ մարտահրավերները Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Մարինա Խաչատրյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Նունե Ներսիսյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub