Արմեն Խաչատրյանի ֆիասկոն

Գորիսում, Մեղրիում կրած ծանր պարտությունից հետո այդ ընտրությունների թիվ մեկ պատասխանատու եւ պարտության թիվ մեկ «մեղավոր» պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորը ընկճախտի մեջ է։ Երեկ նա հրաժարվեց մեզ հարցազրույց տալ, խոսել պարտության պատճառների, ապագա անելիքների մասին: Մի քանի ագրեսիվ հայտարարություններից հետո, թե լավ էին արել, որ Գորիսը ոստիկանապատել էին, նա մտավ իր աշխատասենյակ եւ այլեւս դուրս չեկավ։

Մեր տեղեկություններով, Խաչատրյանը կուսակցությունում արդարացել է, թե ինքն ու մարզային թիմն արել են անհնարինը, պարզապես գորիսեցիներն առաջնորդվում են «գողական» բարքերով, բանտը քաղաքի մեջ է, մեկը մյուսի հետ կապի մեջ են, եւ դրա համար էլ Առուշ Առուշանյանը հաղթեց։ Նա ասել է, որ Առուշանյանի կողմնակիցներն ու հարազատները հերթով մտել են բոլորի տները եւ ասել՝ որպեսզի երիտասարդ տղան բերդում չփտի, ձայն տվեք նրան։ Իհարկե, սրանք ընդամենը արդարացումներ են, քանի որ Գյումրիում ու Մեղրիում էլ կալանավորված թեկնածու չկար, բայց Մեղրիում հաղթեց Բագրատ Զաքարյանը` «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ Նա, ի դեպ, քաղաքում բավականին հարգված, բայցեւ անչափ իշխանասեր անձ է` արտահերթ ընտրությունների ժամանակ աշխատել է «Քաղպայմանագրի» օգտին, ապա խնդրել-համոզել է, որ Մխիթար Զաքարյանի փոխարեն իրեն առաջադրեն քաղաքապետի ԺՊ, սակայն արմենխաչատրյանական թեւը համոզել է Փաշինյանին, թե նա անցողիկ թեկնածու չէ, ուստի ԺՊ է նշանակվել կարատեիստ Արարատ Թումանյանը, որին էլ գրել էին ցուցակի առաջին տեղում եւ պարտվեցին։ Իսկ Բ. Զաքարյանն անշառ ցուցակ է փնտրել, որն ընդդիմադիր չի լինի, եւ ամենահարմարը եղել է Արամ Սարգսյանի կուսակցությունը, որի հետ ոչ մի առնչություն անցյալում չի ունեցել:

Մանրամասները՝ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 606 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am