ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին

Հոկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հրապարակել է  իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը, որոնք ներառում են 2 միլիոն դոլարի օգնության առաջարկ Արցախին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Մասնավորապես, «Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար՝ այն տարածքներում, որոնք տուժել են 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, ինչը ենթակա է հատկացումների հանձնաժողովների հետ նախնական խորհրդակցության»:

Զեկույցի միջոցով նաև կոչ է արվել «մարդասիրական օգնություն ցուցաբերել» նրանց, ովքեր «տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով»:

 «Հանձնաժողովը մնաց «մտահոգված ձգձգվող հակամարտությամբ» և խնդրեց «Պետքարտուղարին խորհրդակցել հատկացումների հանձնաժողովների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի համար ակտի IV հոդվածի ներքո հասանելի դարձած աջակցությունը տրամադրելուց առաջ»:

Օրինագիծն ինքնին վերահաստատում է ԱԶԱՏՈԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, որն ընդունվեց 1992թ.-ին, երբ Կոնգրեսը սկզբունքային դիրքորոշում որդեգրեց հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դեմ: 907 Բանաձևում հայտարարվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներ «չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը՝ մինչ Նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի Կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ամերիկյան հողում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 907 Բանաձևում ավելացվեց ազգային անվտանգության կասեցումը: Կասեցման կիրառումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ այն «չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի կիրառվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»:

Սենատի Հանձնաժողովի գործողությունը հետևում է Հայաստանի համար 50 մլն դոլար և Արցախի համար 2 մլն դոլար հատկացնելու Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի օրինագծի և զեկույցի առաջարկությանը՝ 2022թ.-ի ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների հետ կապված»,-ասվում է հաղորդագրությունում:

 

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am