Պուտինը հրաժարվել է
Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի վերջին Հռոմում նախատեսված G20-ի գագաթնաժողովին: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, ՌԴ առաջնորդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել տեսակապի միջոցով:
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ մասնակցությունը միջազգային գագաթնաժողովներին վտանգի տակ է դնում մեծ թվով մարդկանց կյանքեր, ովքեր ուղեկցում են իրեն այդ այցերի ժամանակ: