Քարվաճառում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ էքսկավատորը հայտնվել է ժայռաբեկորների տակ
Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ժայռաբեկորներ են թափվել էսքակավատորի վրա:
Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ North West Construction ընկերության էկքսկավատորը հայտնվել է ժայռից պոկված բեկորների տակ:
Միջադեպի հետևանքով էքսկավատորի մեքենավար Ջաբրայիլով Բահրուզ Իսրայիլ օղլուն տեղում մահացել է ստացած վնասվածքներից: