ԱՄՆ-ը «ջրում է» Անկարայի ու Մոսկվայի գովազդած «3+3»-ը

ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Թբիլիսի իր պաշտոնական այցի ընթացքում, խոսել է «3+3» ձևաչափում Վրաստանի հնարավոր մասնակցության մասին, ինչպես նաև քննադատել ռուսական կողմին՝ 2008 թվականի հրադադարի համաձայնագրի պարտավորությունները չկատարելու մեջ։ Ըստ «Грузия Онлайн»-ի պատասխանելով լրագրողների հարցին Օսթինը նշել է. «Մինչև նոր ձևաչափի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 %-ը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը»։ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ Հարավային Կովկասի երկրները պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը և փոխգործակցեն միմյանց հետ։

Նկատենք, որ «3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ երկիրը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը, բայցև պետք է այնպես աշխատել, որ նախաձեռնություններից դուրս չմնալ:

Փաստացի, Վաշինգտոնը Մոսկվային խորհուրդ է տալիս տարածաշրջանային նոր ձևաչափ ստեղծելու փոխարեն իր պարտավորությունները կատարի: Իսկ որն էր 2008թ. հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները... Ողջ քաղաքակիրթ աշխարհը քննադատեց 2008թ. հնգօրյա օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանի տարածքները բռնակցելու մեջ:

Հիմա ԱՄՆ պաշտպանության նախարարը, այլ կերպ ասած՝ «3+3» տարածաշրջանային նոր ձևաչափի ստեղծման հնարավորությունը՝ Մոսկվայի մասնակցությամբ, այսպես ասած՝ ոչ նպատակահարմար է համարում:

Բացի այդ, «3+3» ձևաչափը, որը, ինչպես նախատեսվում է, ընդգրկելու է՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, տարածաշրջանային նոր հարթակի նախագիծ է, ակտիվորեն առաջ է մղում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից։ Իսկ Թուրքիայի հետ ունենալով որոշակի խնդիրներ, այս առումով էլ Վաշինգտոնը կարող է ցույց տալ, որ Թուրքիայի առանձին խաղն էլ չի համարում արդյունավետ:

Թուրքական իշխանությունների ձգտումներով ոգևորված Թբիլիսին էլ, հետաքրքիր է, թե ինչպես կդրսևորի ապագայում՝ ԱՄՆ դիրքորոշման առկայության պայմաններում:

Ինչ վերաբերում է վրաց-ամերիկյան հարաբերություններին, ապա Վաշինգտոնը մտադիր է օգնել Թբիլիսիին՝ ընդլայնելու պաշտպանական հնարավորությունները, ինչպես նաև աջակցել Արևմուտքի հետ Վրաստանի մերձեցմանը: Պենտագոնի ղեկավարը հայտնել է. «ԱՄՆ-ը հանձնառու է՝ օգնելու Վրաստանին ամրապնդել պաշտպանական ուժերը և դյուրացնելու նրա եվրատլանտյան ինտեգրումը, և ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ հանդիպումներին»։

Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, ապա այդ հարաբերություններն ավելի ու ավելի են հեռանում: Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչության աշխատանքը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան այս քայլին է դիմում՝ հոկտեմբերի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կայացված որոշմանն ի պատասխան, որի համաձայն ՆԱՏՕ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցչությունում աշխատող 8 դիվանագետներ զրկվել էին հավատարմագրերից։ «ՆԱՏՕ-ի գործողություններին ի պատասխան մենք դադարեցնում ենք մեր մշտական ներկայացուցչության, այդ թվում՝ Գլխավոր ռազմական ներկայացուցչի գործունեությունը։ Դադարեցնում ենք նաև Մոսկվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության աշխատանքը։ Դրա աշխատակիցների հավատարմագրերը հետ են կանչվում նոյեմբերի 1-ից», ասել է Լավրովը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2321 անգամ
Լրահոս
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am