Սյունիքի դասը Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

 

Հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում` Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում և Դիլիջանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ուսուցողական դաս են և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար։
Գորիսում հաղթել է ընդդիմության թեկնածու, այս պահին բանտում գտնվող, Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Առուշանյանի ստացած ձայների թիվը կրկնակի գերազանցել է իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի ձայներին։
Գյումրիում առաջին տեղում Բալասանյան դաշինքն է, որը ևս ոչ իշխանական ուժ է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այստեղ երկրորդն է։ Մեղրիում ևս իշխանության թիմը պարտվել է։ ՔՊ-ն հաղթել է միայն Դիլիջանում, Տեղում և Տաթևում։
Փաստացի առավել խոշոր համայնքներում իշխանությունը պարտվել է։ Սա այն դեպքում, երբ ընդամենը 4 ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխանությունը տարել էր հաղթանակ։
Սյունիքը՝ մասնավորապես Գորիսը, շատ կոնկրետ մերժեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ հստակեցնելով իր վերաբերմունքը պետական քաղաքականության հանդեպ, որը հատկապես Սյունիքում արտահայտվում է տարածքային զիջումների հետևողական գործընթացով։
Իշխանության մանիպուլացիան, թե 44 օրյա պետարազմում պարտությունն այլընտրանք չուներ, որ կատարվածի համար ավելի մեղավոր են նախկինները, քան թե պատասխանատու են իրենք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ըստ էության աշխատեց։ Այսօր արդեն ակնհայտ է Սյունիքի հանձնման փաշինյանական պայմանավորվածությունը, որի իրագործման կարմիր գիծն անցնում է Գորիս-Կապան մայրուղով։ Այս մայրուղու վերահսկողությունը օրվա իշխանությունը ԱԺ ընտրություններից կարճ ժամանակ անց վերապահեց Ադրբեջանին։ Իրենց ձայնը տալով Առուշ Առուշանյանին՝ գորիսեցիները շատ հստակ ուղերձ հղեցին Փաշինյանին, որ իրենք չեն պատրաստվում համակերպվել Գորիս-Կապան մայրուղին, Որոտանը և այլ բնակավայրերը թշնամուն հանձնելուն՝ խորհրդային միության սահմանների անվան տակ՝ անկախ այն բանից, թե Նիկոլ Փաշինյանը ում հետ ինչ է պայմանավորվել։
Իշխանական որոշ խամաճիկներ արդեն սկսել են հայտարարություններ անել, թե տեղի ունեցածը ժողովրդավարության դրսևորում է․ Նոր Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում և Առուշանյանի հաղթանակը վկայում է օրվա իշխանության ժողովրդավար լինելու մասին։
Իրականում սա սովորական մանիպուլացիա է, հակառակ պարագայում իշխանությունը կարող էր նույնքան ժողովրդավար լինել նաև ԱԺ ընտրության ժամանակ և թույլ տալ, որ խորհրդարանում հայտնվեր ոչ թե երեք, այլ օրինակ չորս քաղաքական ուժ։ Հատկապես Գորիսում ՔՊ-ի պարտությունը իսկական ապտակ է իշխանության համար, որովհետև Գորիսն ակնհայտ անհամատեղելիություն ունի Նիկոլ Փաշինյան երևույթի հետ, և սա կոնկրետ Փաշինյանը շատ լավ է հասկանում։
Գորիսի ընտրությունը ուսուցողական նշանակություն ունի նաև ընդդիմության համար, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացավ այնքան քվե, որքան աշխատել էր և որքանով որ կարողացել էր առերեսվել Հայաստանում գոյություն ունեցող փաստացի իրականության հետ։
«Առուշանյան դաշինքը» ապացուցեց, որ երբ առաջին պլանում ազգայն ինքնության և ինքնապաշտպանության դրոշն է, ՀՀ քաղաքացին կատարում է ողջամիտ ընտրություն։ Ի վերջո, գոյություն ունի ինքնապաշտպանական բնազդ և գոյության պայքարի առաջնահերթություն, որը գորիսեցիները ի ցույց դրեցին՝ ընտրելով սյունաց հողը խրամատից պաշտպանող Առուշ Առուշանյանին։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3652 անգամ
Լրահոս
Թալինում երեք ուժեր միավորվում են. ՔՊ-ն չի կարողանա ստանձնել համայնքի կառավարումը Խոշոր հրդեհ Երևանում. հրշեջներն ու «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի ու ծխի դեմ Բացառիկ տեսանյութ. Ալեն Սիմոնյանի համար մեր գերիներն այլևս չկան (video) Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի պադավատի համար փող կա. Արեգնազ Մանուկյան Ալեն Սիմոնյանը զգուշացրեց ընդդիմությանը (video) ԱԺ-ի նկատմամբ ամենամեծ անարգանքն այն է դա. Արամ Վարդևանյան Կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ Ադրբեջանը սկսել է Հայաստանը բզկտել. Արծվիկ Մինասյան (video) «Կան թեմաներ, երբ լռելը հարգանք է, իսկ «ստեղծագործելը»` ծաղրանք». Մհեր Մկրտչյան ԽՍՀՄ-ում կոռուպցիա կար, բայց ի տարբերություն Հայկական ԽՍՀ-ի, այլ հանրապետություններում, մարդկանց կյանքի հաշվին կոռուպցիայի մեջ չէին խրվում Մեզ հասել են ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ԱՄՆ դեսպանատուն Ալիևի վերջնաժամկետը Նիկոլին. Սոս Հակոբյան (video) Փաշինյանի վաղեմի երազանքը. ովքեր են նրա ապավենը «Զանգեզուրյան» սպառնալիք Ալիևից՝ Պուտին-Բայդեն վճռորոշ զրույցի նախաշեմին Փաշինյանի «անբաշար» քավորը. ձախողակների խմբակ Ռազմագերիների հարցով շտապ քննարկումներ նախաձեռնել Վայոց Ձորում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Ռոման Բաղդասարյանն ու Ստեփան Գրիգորյանը՝ ադրբեջանցիների համար նախընտրելի «հայի տեսակը». Լուսանկարներ Haqqin.az-ի գլխավոր էջերից ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը չի իջնում. գոնե ամաչեք. Արեգնազ Մանուկյան (video) Այ՛ կապիտուլյանտ Նիկոլ, Բաքվիդ տերը միջանցքն է պահանջում (լուսանկար) Ընդդիմության` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը ԱԺ–ն մերժեց Երեկ Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանը ռազմական ճանապարհով կբացի այն Էս իշխանության պատճառով մենք երեկ նոր շոկ ապրեցինք. Անդրանիկ Թևանյան (video) Չպետք է թույլ տան, որ այս դավադիր իշխանությունները հասարակության մեջ ներմուծեն, որ ինչ եղավ՝ անցավ. video Ավտովթար Արմավիրի մարզում. Էջմիածնում բախվել են Chevrolet-ն ու Opel-ը. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Մարինա Խաչատրյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Նունե Ներսիսյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub