Ծեծկռտուքներ՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ․մեկի աչքն է դուրս եկել, մեկ ուրիշի ոտքի ջիլը կտրվել

Hayeli.am-ի տեղեկություններով՝ վերջին երկու ամսվա ընթացքում երկու աղմկահարույց ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, ինչը, բնականաբար, փորձ է արվել հույժ գաղտնի պահել։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ ծեծկռտուքների ելքերը եղել են բավականին լուրջ մարմնական վնասվածքները, որոնք ստացել են հենց ոստիկանության պաշտոնյաները։

Այսպես․ շուրջ 2 ամիս առաջ Երևանում՝ Չարբախի ռեստորաններից մեկում, հավաքված են եղել Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Կիրակոսյանը, Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը, Երևանի նախկին ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը։ Ուտել-խմելուց հետո՝ արդեն ոչ սթափ վիճակում, վերջիններս սկսել են աղմկել՝ այդպիսով անհարգալից վերաբերմունք դրսևորելով ռեստորանի մյուս հաճախորդների նկատմամբ։ Դա առաջացրել է հարևան սեղանին նստած երիտասարդների զայրույթը, և սկսված վիճաբանությունը փոխակերպվել է ծեծկռտուքի։ Բանը հասել է այնտեղ, որ Մաշտոցի բաժնի պետի աչքը դուրս է եկել, և նա վիրահատության է ենթարկվել։ Սակայն, քանի որ, պաշտոնյաները ևս խնդիր են ունեցել կատարվածը ծածկադմփոց անելու, երիտասարդներին հանգիստ են թողել, և ծեծկռտուքն իրավական հետևանք չի ունեցել։

Եվս մեկ ծեծկռտուք՝ այս անգամ արդեն հենց պաշտոնյաների միջև, գրանցվել է օրերս, Կոտայքի մարզում։ Աբովյան քաղաքում գտնվող «Օրիգինալ» ռեստորանում քննիչների օրվա առթիվ հավաքված են եղել Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի պետ Էդգար Գրիգորյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը, Աբովյան քաղաքի քննչական բաժնի պետը։ Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս, կերուխումի վերջը դարձել է վիճաբանությունը, նույնիսկ կռվի մասնակիցներն իրենք երկու անգամ ոստիկանություն են ահազանգել։ Ի դեպ, ծեծկռտուքն այն աստիճանի է թեժացել, որ Սարիբեկ Ռուստամյանի՝ Սարոյի ոտքի ջիլը կտրվել է։

Հատկանշական է, որ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Սարոն նշանակվել է Արարատի մարզային վարչության պետ։ Թե ո՞ր հերոսության համար, թերևս միայն ոստիկանապետ Վահե Ղազարյանին է հայտնի։ Գուցե այն բանի, որ թեև Ղազարյանը տեղյակ է ծեծկռտուքների դեպքերի մասին, բայց Սարոն կարողացել է իրեն հիմարեցնե՞լ։ Դե, մեր տեղեկություններով, թաքցնելու համար ոտքի ջլի կտրվելու փաստը, Սարոն ոստիկանապետին թուղթ է ուղարկել, իբրև թե վարակված է կորոնավիրուսով և բնական է, որ ինչ-որ մի ընթացք կկարողանա խուսափել աշխատանքի ներկայանալուց և Ղազարյանի աչքին երևալուց։

Ստացվում է, որ ընդամենը հոկտեմբերի 15-ին ոստիկանության 2021 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները ճոռոմ խոսքերով ամփոփող ոստիկանությունն ու իր բարձրաստիճան պաշտոնյաները հենց իրենք են ծածկադմփոց անում հանցագործությունների այսքան ակնհայտ դեպքերը, դեռ մի բան էլ ծեծկռտուքի մասնակիցներին նորանոր պաշտոններում են նշանակում՝ համակարգը նրանցից մաքրելու փոխարեն։

դիտվել է 7852 անգամ
Լրահոս
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am