Փաշինյանն ու Ալիևը միացել են մոսկովյան ևս մեկ փաստաթղթի. Ռուսական բացահայտում

Մի քանի օր առաջ Մոսկվայում խիստ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել, որին հայաստանյան մամուլն ուշադրություն չի դարձրել: Հայաստանի ԱԱԾ-ն միացել է Արևմուտքին դատապարտող Մոսկվայում ընդունված մի հայտարարության:

Հայաստանի գործող կառավարությունը իր ծրագրում պնդում է, թե Հայաստանը ռազմավարական երկխոսություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք մտադիր է խորացնել: Բայց պարզվում է, Փաշինյանի իշխանությունը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մակարդակով օրեր առաջ Մոսկվայում համաձայնել է, որ արևմտյան հատուկ ծառայությունները ձգտում են ապակայունացնել ԱՊՀ երկրները, ներառյալ Հայաստանը։

Այս լուրն ի հայտ եկավ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տարածած հաղորդագրությունից։ Սերգեյ Նարիշկինի գլխավորած գերատեսչությունը, մասնավորապես, հայտնել է, որ օրերս Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը, որին մասնակցել են միության բոլոր պետությունների՝ ներառյալ Հայաստանի պատվիրակները։ Գերատեսչության տարածած հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ Ադրբեջանն էլ է մասնակցել այդ նիստին:

Ըստ ռուսական կողմի՝ այդ օրը քննարկվել են հատուկ ծառայությունների փոխգործակցության հարցերը ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում՝ Արևմուտքի ապակառուցողական ներգործության և արտերկրից «ժողովրդավարության» արմատավորման փորձերի կոնտեքստում։ Հատուկ գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են, որ նշված գործընթացները ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, կրում են համակարգված և նպատակաուղղված բնույթ։ Ավելին, նշվում է, որ այս գործընթացները համակարգում են արևմտյան հատուկ ծառայությունները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել «ակտիվացնել համատեղ ջանքերը՝ այդ գործընթացներին հակազդելու համար»։

Նկատենք, որ նույն օրը ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ տեսակապով առանձին հանդիպում ունեցավ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այսինքն, Ազգային անվտանգության ծառայության կողմից այս քայլով, կարելի է արձանագրել, որ պաշտոնական Երևանը համարում է, որ արևմտյան երկրների հատուկ ծառայությունները, ներգրավելով ոչ կառավարական և միջազգային կազմակերպություններ, փորձում են ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Սա Փաշինյանի կողմից պրոռուսական հստակ քայլ է՝ ընդդեմ Արևմուտքի:
Մինչդեռ, ինչպես նկատել է «Ազատությունը», ընդամենը 3 ամիս առաջ Երևանում ընդունելով Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ Փաշինյանը շեշտել էր, որ Բրյուսելի կողմից Երևանին հատկացվող 2,6 միլիարդ եվրո աջակցությունը «Հայաստանի կառավարությունը համարում է ոչ այնքան որպես խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, այլ եվրոպական արժեքների ներդնում մեր երկրում»:

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունն, այսպիսով Հայաստանից ու Ադրբեջանից ստացել է համաձայնություն, որ արևմուտքի կողմից գործունեությունը հակասում է այդ երկրների շահերին: Սա բավական սկզբունքային հարց է՝ Երևանն ու Բաքուն, փաստորեն, Կրեմլի հետ համահունչ, արևմուտքի դեմ քայլ են արել՝ միանալով ևս մեկ փաստաթղթի, հստակ իրենց հավատարմությունը ցույց տալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Արևմուտքն էլ իր հակաքայլերն է անում... Մեկնարկում է ԱՄՆ պաշտպանության նախարարի ուղևորությունը եվրոպական երկրներ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում առաջիկա օրերին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքին ընդառաջ այցելելու է Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա, հայտնում է Պենտագոնի կայքը։

Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը, ՆԱՏՕ-ի բնորոշմամբ՝ Ռուսաստանի ապակայունացնող գործողություններն են Սև ծովի տարածաշրջանում։ Օսթինը նախատեսում է Ուկրաինայի և Վրաստանի իշխանություններին տեղեկացնել, որ անդամակցության պայմանների կատարման դեպքում ՆԱՏՕ-ի դռները բաց են այդ երկրների համար։ «Պարոն Օսթինը Վրաստանում և Ուկրաինայում կնշի, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և կհորդորի Ուկրաինայի և Վրաստանի իշխանություններին կատարել այն փոփոխությունները, որ անհրաժեշտ են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար», - նախօրեին հայտնել է Պենտագոնի խոսնակը։ «Մենք աջակցում և ամրապնդում ենք ռուսական ագրեսիայի թիրախում գտնվող այս երկրների ինքնիշխանությունը», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահը Ջո Բայդենը պաշտպանում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, սակայն հավելել էր, որ անդամակցության մասին որոշումը միայն Միացյալ Նահանգներից չէ կախված։

Հյուսիսատլանտյան դաշինքը Թբիլիսիի և Կիևի անդամակցության ճանապարհային քարտեզը սկսել է քննարկել դեռևս 2008թ. ապրիլին, սակայն հետո Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, թե Վրաստանն ունի տարածքային չլուծված խնդիրներ, իսկ ուկրաինացիների մեծամասնությունը համաձայն չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս տարվա ամռանը Բրյուսելում դաշինքի գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի ղեկավարները պաշտպանել էին դաշինքին միանալու Ուկրաինայի և Վրաստանի իրավունքը, սակայն չէին հստակեցրել, թե երբ այդ երկրները իրականում կկարողանան միանալ դաշինքին»: Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ չի կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա, հավելելով՝ «վաղը չի լինի»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6560 անգամ
Լրահոս
Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am