Լավ չեք ապրելու, Սերգո ջան, բայց կարևորը՝ ապագան եկել է

Հայաստանի սպառողական շուկայում ռեկորդային գնաճ է գրանցվել։ Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել՝ 8.9 տոկոս գնաճ, որն ամենաբարձրն է վերջին տարիների վիճակագրության մեջ ։ Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 15.4 տոկոս: Նախորդ սեպտեմբերի համեմատ 9 տոկոսով թանկացել է միսը, 9.5 տոկոսով՝ հացը, հացաբուլկեղեն և ձավարեղենը։ Կաթնամթերքը, պանիրը և ձուն նույնպես թանկացել են 10 տոկոսով։ Առաջին սպառման ապրանքներից թանկացել են նաև յուղերի և ճարպերի ապրանքախմբում գտնվող սննդատեսակները՝ բուսական յուղը, կարագը, որոնց գնաճը կազմել է 27.1 տոկոս: Շաքարը, մեղրը, օշարակներն ու շոկոլադը թանկացել են 16.2 տոկոսով: Թանկացումների ռեկորդակիրը բանջարեղենն է, որը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրել է 64.5 տոկոս գնաճ, փոխարենը մրգերը գնանկում են արձանագրել՝ բայց ընդամնեը 3 տոկոսով:
Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գները ևս աճել են՝ 9.3 տոկոս: Միաժամանակ առնավազն12.4 տոկոսով թանկացել են նաև հագուստի և կոշիկի գները։
Սա այն դեպքում, երբ այս տարի՝ 2021 թվականին թոշակներն ու աշխատավարձերն ընդհանրապես չեն բարձրացել։
Սպառողական զամբյուղը երեք բաղադրիչ ունի:
Սպառողական զամբյուղի մեջ առաջին հերթին մտնում է պարենային զամբյուղը: Այնուհետ ոչ պարենային ապրանքները՝ հագուստ, կոշիկ, դեղեր, ավել, սանիտարական միջոցներ, սուրճ, այլ ըմպելիք: Եվ երրորդ՝ կոմունալ, տրանսպորտային ու մշակութային միջոցառումներ:
Ըստ այդմ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով,կազմել է 70 հազար 44 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 37 հազար 861 դրամ` ամսական կտրվածքով:

Մինչդեռ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, ինչը նշանակում է, որ նվազագույնով վարձատրվողները անգամ կենասական առաջնային հարցերի և սննդի հարցը չեն կարողանալու լուծել։
Որպես պարզաբանում նշենք, որ դեռևս 2004 թվականին ընդունված ՀՀ կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենքով սահմանված է, որ կենսաապահովման նվազագույն զամբյուղը մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ` միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների և ծառայությունների կազմն ու կառուցվածքը սահմանող նվազագույն քանակն է։
Իսկ կենսաապահովման նվազագույն բյուջեն այս քանակն ապահավելու համար պահանջվող գումարն է։ Ի սկզբանե այս օրենքի ընդունման հիմնական նպատակն մեկն է եղել՝ հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը։
Մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ` մինչև հունիսի 30-ը` կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, և հրապարակվում:
Ակնհայտ է, որ հրապարկված սպառողական զամբյուղի և նվազագույն կենսաբանական զամբյուղի տվյալներն արդեն ժամանակավրեպ են։ Մի խոսքով՝ Փաշինյանի ասած ապագան եկել է և ոչ ոք լավ չի ապրելու / ականջդ կանչի Սերգո Երիցյան-խմբ․/։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5753 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանը զգուշացրեց ընդդիմությանը (video) ԱԺ-ի նկատմամբ ամենամեծ անարգանքն այն է դա. Արամ Վարդևանյան Կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ Ադրբեջանը սկսել է Հայաստանը բզկտել. Արծվիկ Մինասյան (video) «Կան թեմաներ, երբ լռելը հարգանք է, իսկ «ստեղծագործելը»` ծաղրանք». Մհեր Մկրտչյան ԽՍՀՄ-ում կոռուպցիա կար, բայց ի տարբերություն Հայկական ԽՍՀ-ի, այլ հանրապետություններում, մարդկանց կյանքի հաշվին կոռուպցիայի մեջ չէին խրվում Մեզ հասել են ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ԱՄՆ դեսպանատուն Ալիևի վերջնաժամկետը Նիկոլին. Սոս Հակոբյան (video) Փաշինյանի վաղեմի երազանքը. ովքեր են նրա ապավենը «Զանգեզուրյան» սպառնալիք Ալիևից՝ Պուտին-Բայդեն վճռորոշ զրույցի նախաշեմին Փաշինյանի «անբաշար» քավորը. ձախողակների խմբակ Ռազմագերիների հարցով շտապ քննարկումներ նախաձեռնել Վայոց Ձորում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Ռոման Բաղդասարյանն ու Ստեփան Գրիգորյանը՝ ադրբեջանցիների համար նախընտրելի «հայի տեսակը». Լուսանկարներ Haqqin.az-ի գլխավոր էջերից ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը չի իջնում. գոնե ամաչեք. Արեգնազ Մանուկյան (video) Այ՛ կապիտուլյանտ Նիկոլ, Բաքվիդ տերը միջանցքն է պահանջում (լուսանկար) Ընդդիմության` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը ԱԺ–ն մերժեց Երեկ Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանը ռազմական ճանապարհով կբացի այն Էս իշխանության պատճառով մենք երեկ նոր շոկ ապրեցինք. Անդրանիկ Թևանյան (video) Չպետք է թույլ տան, որ այս դավադիր իշխանությունները հասարակության մեջ ներմուծեն, որ ինչ եղավ՝ անցավ. video Ավտովթար Արմավիրի մարզում. Էջմիածնում բախվել են Chevrolet-ն ու Opel-ը. կա վիրավոր Պահանջում եմ՝ Ալեն Սիմոնյանը բացատրի՝ ինչ իրավունքով է նոր մեքենա ձեռք բերում. Արեգնազ Մանուկյան (video) ՔՊ-ն Աբովյանի 41 ընտրական տեղամասից 25-ում կբողոքարկի և վերահաշվարկի դիմում կներկայացնի. Ռոմանոս Պետրոսյան Հակոբ Սիմիդյանի զոքանչի կուսակցությունը հաղթել է ՔՊ-ին Դուք կարողացե՞լ եք արդյոք գերիների հարցով քննարկմանն ապահովել Նիկոլ Փաշինյանի ներկայությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Մարինա Խաչատրյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Նունե Ներսիսյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub