«Պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՊԲ
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ- ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»։