Իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը Ադրբեջանը հերքել է
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հերքել է երկու իրանցի վարորդների` Իրան վերադառնալու մասին իրանական ԶԼՄ-ների տեղեկությունը:
«Իրանի այս քաղաքացիների դեմ քրեական գործեր են հարուցվել, և հետաքննությունը շարունակվում է», - ասել է գործակալությունը:
Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտնել էր, թե Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին բերման ենթարկված երկու իրանցի վարորդներին: