Թուրքիայի ԱԳ նախարարը մեղադրել է Ռուսաստանին ու ԱՄՆ-ին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի քրդական աշխարհազորայիններին Թուրքիայի վրա «հարձակումներից» հետ պահելու խոստումը չկատարելու մեջ: Նրա խոսքով՝ Անկարան ստիպված է գործել, որպեսզի «վերացնի դրա հետեւանքով առաջացած սպառնալիքը», հաղորդում է AP-ն:
«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պատասխանատվություն են կրում այս տարածաշրջանում խաղաղ բնակիչների վրա եւ մեր դեմ հարձակումների համար, քանի որ նրանք չեն կատարել իրենց խոսքը»,- ասել է Չավուշօղլուն,- «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այս տարածքները մաքրենք ահաբեկիչներից»: