«Հայերի ու ադրբեջանցիների միակ ապագան՝ միասին ապրելն է». Ռուսիո պատրիարքը՝ Պուտին-Փաշինյան փակ հանդիպումից հետո

Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում, երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ հանդիպման ամենակարևոր հարցը իրավիճակի կարգավորումն է տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով։ Այլ մանրամասներ Փաշինյանն ու Պուտինը չեն բացահայտել։ Հանդիպումը երեկ շարունակվել է փակ դռների հետևում:

Սա Փաշինյանի և Պուտինի արդեն չորրորդ բանակցությունն էր այս տարվա ընթացքում: Փաշինյանը Պուտինի հետ երեկվա հանդիպումը շատ արդյունավետ է համարել, նա գիշերը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն ու իրավիճակը տարածաշրջանում. «Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»։

Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է միայն, որ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր՝ առանց այլ մանրամասների։

Թե կոնկրետ Փաշինյանն ու Պուտինը ինչ հարցեր են քննարկել արդեն փակ հանդիպմանն, ու ինչ արդյունքներ են գրանցվել, պարզ չէ: Որ տարածաշրջանի ապաշրջափակման, մասնավորապես այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարցը, կլիներ օրակարգում, նույնպես կասկած չի կարելի ունենալ:

Ո՞րն է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Թուրքիայի և Ադրբեջանի պահանջի վերաբերյալ: Մոսկվան հարցն ընդհանրացնում է, կոնկրետ չի պատասխանում՝ թե կո՞ղմ է Բաքվի պահանջին, թե ոչ:

Ի վերջո, պաշտոնական Երևանը պնդում է, որ եռակողմ փաստաթղթերով չի նախատեսվում «միջանցքային տրամաբանություն»:

Իսկ ի՞նչ է մտածում այս մասին Պուտինը:

Ի դեպ, Փաշինյան-Պուտին հանդիպումից մեկ օր անց, երբ Հայաստանում և Արցախում դժգոհ են ռուս խաղաղապահների ներկայությամբ իրականցված ադրբեջանական հերթական սադրանքի, հայի սպանությունից, Ալիևը դրական է գնահատել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում ասել է, թե գոհ է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից: Նրա փոխանցմամբ, «առանձին մանր միջադեպերը չհաշված՝ ընդհանուր առումով իրավիճակը տարածաշրջանում կայուն է»: «Արդեն մոտ մեկ տարի է անցել պատերազմի ավարտից և Ադրբեջանում՝ Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների տեղակայումից, ընդհանուր հաշվով վիճակը կայուն է, մենք գոհ ենք»,- ասել է Ալիևը, նշելով, թե կան որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: «Խոսքը, մասնավորապես, շրջան այցելող օտարերկրացիների մասին է, նրանք պարտավոր են այս պահին ռուսաստանցի խաղաղապահների հսկողության տակ գտնվող մեր տարածքներ այցելելու համար ստանալ Ադրբեջանի իշխանությունների թույտվությունը, բայց որոշ օտարերկրացիներ դեռ շարունակում են ապօրինաբար հասնել մեր տարածքներ, ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման շրջաններ»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, թե Ադրբեջանն այդ հարցը ներկայացրել է Ռուսաստանի պատկան մարմինների, այդ թվում` Պաշտպանության նախարարության ուշադրությանը: «Դրան պետք է վերջ տալ»,- La Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իսկ այսօր արդեն կայացավ Գարեգին Երկրորդի, Կիրիլ Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: Կիրիլ Պատրիարքը հանդիպման սկզբում նշեց, որ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրները: Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեքշաբթի պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում՝ Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ առաջին Պատրիարքի հետ: Միասին ապրելը միակ ապագան է հայերի և ադրբեջանցիների համար, և երկու ժողովուրդների կրոններն ունեն խաղաղության յուրահատուկ ներուժ, հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ «Շնորհակալություն եմ հայտնում Ամենայն հայոց պատրիարք-կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հանդիպելու և դեմ առ դեմ քննարկելու նման բարդ խնդիրները, որոնք հուզում են մեզ համար բարեկամ երկրների բնակիչներին և կրոնական համայնքներին: Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա չկա, բացի համակեցությունից», - ասել է պատրիարքը:

Ահա, ռուսական հովանու ներքո անցկացված ևս մի եռակողմ հանդիպման գլխավոր հորդոր՝ հաշտվեք, միասին ապրեք...

Հետաքրքիր է, Համայն Ռուսիո պատրիարքը հարցեր ուղղե՞լ է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին ադրբեջանական կողմից հայ ռազմագերիներին գլխատելու ու ընդամենը օրեր առաջ Արցախում խաղաղ բնակչին դիպուկահար կրակոցով սպանելու դեպքերի առթիվ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3415 անգամ
Լրահոս
30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am