«Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են գրավել Սյունիքը». ռուսական մամուլի տարօրինակ հարցականները, իսկ Իրանն անհանգիստ է

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը երեկ երեկոյան Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ քննարկել իրավիճակը Կովկասում։ Իրանցի դիվանագետի խոսքը մեջբերում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և ընկալունակ կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ, ասել է Իրանի արտգործնախարարը: Փաստորեն, խոսքը Հայաստանի դաշնակից Ռուսաստանի Դաշնության մասին է, իսկ սահմանների փոփոխություն ասելով նկատի ունի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։

Ուրեմն, Հայաստանի հարևան Իրանի համար արդեն այնպիսի դրություն է, որ պաշտոնական Թեհրանը հրապարակավ հայտարարում է, որ Ռուսաստանը պարտավոր է արձագանքել տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին:
Անկասկած Մոսկվան այսօր հանդես կգա զուսպ հայտարարությամբ, որպեսզի չբարկացնի Ադրբեջանին ու Թուրքիային: «Լավրովի հետ հանդիպման ընթացքում ենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հույս ունենք՝ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը», - ասել է Իրանի արտգործնախարարը։

Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նկատում է, որ Աբդոլահիանի այցը Մոսկվա տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին մի շարք քննադատական հայտարարությունների և ադրբեջանական սահմանի մոտ իրանական զորավարժությունների ֆոնին։ Թեհրանը, շեշտում է ՏԱՍՍ-ը, զորավարժությունների անցկացումը բացատրում է Ադրբեջանի տարածքում Իսրայելի ուժերի առկայությամբ, իսկ Բաքուն, իր հերթին, մտահոգություն է հայտնում զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարում է Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների անօրինական մուտքի մասին։

Թեև պաշտոնական Մոսկվան իրանա-ադրբեջանական վերջին լարվածության մասին հայտարարություն չի արել, ռուսական մամուլը տարածաշրջանում զարգացումներին ակտիվորեն հետևում է։ “Росбалт”-ը, օրինակ, «Արդյո՞ք պատերազմելու են Բաքուն և Թեհրանը, և ի՞նչ կապ ունեն Իսրայելն ու Թուրքիան» խոսում վերնագրով ծավալուն հոդված է երեկ հրապարակել, որում փորձում է վերլուծել ստեղծված իրավիճակը և ստանալ այն հարցի պատասխանը, թե կհաջողվի արդյոք պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում։

Անդրադառնալով իրանա-ադրբեջանական սահմանին ընթացող իրանական զորավարժություններին և դրանց ի պատասխան մեկնարկած Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին Նախիջևանում, հոդվածի հեղինակը գրում է, թե «վերջերս տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են գրավել Սյունիքը», ընդ որում՝ որևէ աղբյուր չի նշում։ Գուցե սա ապատեղեկատվություն է, գրում է հոդվածի հեղինակը, հավելելով, թե ավելի վաղ Ալիևն զգուշացնում էր՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն ամեն դեպքում կիրականացվի՝ ցանկանում է Հայաստանը, թե ոչ։ Հոդվածագիրը նկատում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունների հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» կտրում է Իրանը Հայաստանից, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ Իրանը չի ունենալու այդ դեպքում ցամաքային սահման Եվրասիական միության հետ։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները միջազգային մի շարք թեմաների շուրջ մոտ են կամ համընկնում են։ Երկու արտգործնախարարների բանակցությունների օրակարգում կլինի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մոսկվան շեշտում է, որ այդ իրավիճակից միակ ելքը միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումն է։ Տեղի կունենան նաև առարկայական քննարկումներ Աֆղանստանի, Սիրիայի շուրջ։

Սպասենք պաշտոնական Մոսկվայի արձագանքներին, իսկ մինչ այդ ռուսաստանյան ողողված է Իրանին վերաբերող նյութերի տարածմամբ, որոնք ադրբեջանական քարոզչական տեղեկատվության հայելային կրկնությունն են:

Իսկ ահա իրանական համացանցային տիրույթում շարունակում են Ալիևին պատկերող լուսանկարներ հրապարակվել, որոնք ռուսաստանյան լրատվամիջոցներում զարմանալիորեն չեն հայտնվում:

Գլխավոր լուսանկարը՝ ռուս ռազմական փորձագետ Յուրի Կոտենյոկի տելեգրամյան էջից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5727 անգամ
Լրահոս
Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am