Թուրքիան անազատ ինտերնետ ունեցող երկրներից է․ Freedom House

Ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է տարբեր երկրներում ինտերնետի (համացանց) ազատության և անկախության վերաբերյալ սեփական ուսումնասիրության արդյուքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


«Ազատությունը համացանցում 2021» զեկույցի համաձայն՝ արդեն 11 տարի շարունակ ողջ աշխարհում համացանցի ազատության մակարդակը անկում է ապրում։ Ամենակախյալ ինտերնետ ունեցող երկիրը, պարզվել է, Չինաստանն է։ Համացանցային անկախության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իսլանդիայում։

80-ից ավելի վերլուծաբաններ 100 բալանոց համակարգով գնահատել են տարբեր երկրներում համացանցի ազատության ու անկախության վիճակը՝ ըստ հասանելիության սահմանափակման, բովանդակությունների արգելափակման և օգտատերերի իրավունքների ոտնահարման վերաբերյալ 21 չափանիշների։

Թուրքիան ստացել է 100-ից 34 միավոր՝ տեղ գտնելով այն երկրների ցանկում, որտեղ ինտերնետի հասանելիությունը ազատ չէ։ Զեկույցում հատկապես շեշտվել է, որ Թուրքիայում ագրեսիվ որակվող ինտերնետային հրապարակումների հեռացման համար 48 ժամ է տրվում, իսկ հակառակ դեպքում հեղինակները դրամական տուգանքի են ենթարկվում կամ այլ պատիժներ են սահմանվում։

«Այդ օրենքը նշանակալիորեն սահմանափակել է թուրքական իշխանությունների՝ ընդդիմադիր ձայներն ու անկախ լրագրողներին լռեցնելու, բռնություն չպարունակող հայտարարությունները ավելի խիստ գրաքննելու նպատակով սոցցանցերին ուղղված պահանջերի դեմ դիմակայելու վերջիններիս հնարավորությունները», – ասված է զեկույցում։

Զեկույցի հեղինակները քննադատել են Անկարայի իշխանություններին ինտերնետի համար։ «Թուրքիայի ննախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով անձամբ է վերահսկում լրագրողների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների մասսայական բանտարկությունները, բազմիցս «թվային ֆաշիզմի» մեջ է մեղադրել այն տեխնոլոգիական ընկերություններին, որոնք հրաժարվում են ենթարկվել սոցցանցերի մասին նոր, թերի օրենքի պահանջներին», – նշել են հեղինակները։

 

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am