Մեծ հարված Բաքվին. Ալիևի «ոտքը» կապեցին բանակցային սեղանից

ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է, TACC գործակալությանը տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Շփումները շարունակվում են, թեև դրանք այդքան էլ հրապարակային բնույթ չեն կրում», - նշել է դիվանագետը։ Նրա խոսքով` համանախագահներն առաջիկա օրերին Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ։ «Եթե [ այդ բանակցությունները] կայանան, ապա դա լավ ցուցիչ կդառնա առ այն, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը գործնական տեսք է ստանում։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբը ընկալել որպես խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու կարևոր մի գործիք», - նշել է Ռուդենկոն։

Այսպես, Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու հարցում հստակ քայլեր են արվում, ինչը, խոստովանենք, չի կարող հունից չհանել Ալիևին, որը պատերազմի ավարտից մեկ տարի անց կրկին ստիպված է Հայաստանի հետ բանակցել:
Սա լուրջ դիվանագիտական քայլ է, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի հաջողվի օրակարգ ձևավորել և հետևողական առաջ տանել այդ օրակարգը:

Առհասարակ, Ղարաբաղյան հակամարտության թեման Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի մասնակիցների հանդիպումների օրակարգում է։ Հայաստանից, հիշեցնենք, որ նստաշրջանին մասնակցում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների պաշտոնյաները ղարաբաղյան հարցը քննարկել են Թուրքիայի, Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խնդրին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում։ Ինչպես փոխանցել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, «երկու պաշտոնյաները համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»։ «Պետքարտուղարը հստակ հասկացնել է տվել Թուրքիային, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգտակար լինել», - ասվում է Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։ Հակամարտության թեման անցած գիշեր էլ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն է քննարկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Իսկ Թբիլիսիում քննարկում են Հայաստանի և Թուրքիայի միջև Վրաստանի հնարավոր միջնորդությունը: «Անհամբեր սպասում ենք առաջընթացի, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմների միջոցով՝ տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը նպաստելու, գերիների ազատ արձակման, ականազերծման և քաղաքական հաշտեցման համար», - Բայրամովի հետ քննարկումից հետո Թվիթերում գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը։

Ադրբեջանական կողմն իր հերթին հանդիպման մասին նշում է, որ բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ անցած նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: «Ադրբեջանը կառուցողական քայլերի է դիմում այդ ուղղությամբ, սակայն հայկական կողմից պատասխան քայլեր չկան», - դիմելով Նուլանդին` հայտարարել է Բայրամովը։ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի և Երևանի կողմից ստորագրված համաձայնագրի կազմմանը որևէ կերպ չմասնակցած Վաշինգտոնը անցած նոյեմբերից ի վեր խոսում է հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու մասին, ինչին Բաքուն ընդդիմանում է։

Ամերիկացի պաշտոնյաներն այս օրերին հայ և ադրբեջանցի գործընկերներին միևնույն առաջարկն են անում: Ամերիկյան պետքարտուղարության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` ամերիկացի պաշտոնյան լրագրողներին հայտնել է, թե ամերիկացի պաշտոնյաներն այս օրերին հայ և ադրբեջանցի գործընկերներին միևնույն առաջարկն են անում, սակայն թե ինչ առաջարկի մասին է խոսքը, չի հստակեցվում։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն մասնակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ականազերծման մի քանի քարտեզների, ինչպես նաև հայ գերիների փոխանակումներին։ «Այժմ հարց է ծագում՝ արդյոք հնարավո՞ր է Միացյալ Նահանգների, Մինսկի խմբի մյուս երկրների ու Թուրքիայի աջակցությամբ ավելին անել` նպաստելու երկու երկրների միջև լարվածության թուլացմանը ինչպես սահմանին, այնպես էլ ձերբակալվածների, ականների հարցում, ինչը թույլ կտա շարունակել խաղաղության և հաշտեցման ճանապարհը»,- ասել է ամերիկյան պետքարտուղարության պաշտոնյան։

Ի դեպ, Նյու Յորքում նախօրեին հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Վրաստանի վարչապետը։ Ըստ պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրության` Ռեջեփ Էրդողանն ու Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին։ «Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են, որ այդ փոխանակումը հարևանների միջև համագործակցության լավ հիմք է հանդիսանում», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ։ «Վրաստանի կարևորագույն խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է։ Մեր երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթները կատարել՝ հանուն կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման», - Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետը, ով, ի դեպ, անցած շաբաթ անձամբ էր փոխանցել հայաստանցի պաշտոնակցի՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը։

Իսկ Բաքուն արդեն նյարդային է ստեղծված մթնոլորտում. Ողջ միջազգային հանրությունը ստիպում է Բաքվին բանակցել, ռազմագերիներին բաց թողնել:

Ու այս վիճակում Բաքուն հերթական մեղադրանքներն է հնչեցնում հայկական կողմի հասցեին, կոչ անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։ ՎՈւԱՄ դաշինքի անդամ պետությունների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած նիստին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է․ - «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի [Հայաստանը] հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից և փոխարենը օգտվի կայուն խաղաղության և զարգացման համար հնարավորությունից»:

«Եռակողմ հայտարարությունների ամբողջությամբ իրականացումը չունի այլընտրանք, և Բաքուն, Երևանն ու Մոսկվան արդեն աշխատանքներ են սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար կոնկրետ ուղղություններով», - նաև ասել է Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերագործարկումը «նշանակալիորեն կարագացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առևտուրն ու տրանսպորտային փոխադրումները, ինչը շահույթ կապահովի թե՛ այդ երկրների, թե՛ նրանց գործընկերների համար՝ դառնալով կարևոր գործոն, և դրական դեր կխաղա տարածաշրջանում կայունության և խաղաղության պայմանների ստեղծման համար»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5586 անգամ
Լրահոս
ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am