Դվինի Արտակի գերշքեղ ծնունդը, ներկա են եղել Բեգլարյանը, Ծառուկյանը եւ այլք
Արդեն գրել ենք, որ շաբաթ օրը գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը իր սեփականություն հանդիսացող Դվին ռեստորանում նշել է ծնունդը: Մեզ հայտնի է դարձել, որ գործարարը աստղային ծնունդ է նշել, հյուրերի թիվը հասել է մոտ 800-ի: Քաղաքական էլիտան է ներկա եղել, գործարարներ Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Արթուր Ջանիբեկյանը եւ բազում այլ մեծահարուստներ:
Հրավիրված են եղել նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահները, սակայն երկուսն էլ մերժել են, Ռոբերտ Քոչարյանը նման թեթեւսոլիկ միջոցառումների սիրահարը չէ, Սերժ Սարգսյանը թեպետ սիրում է, բայց նկատի ունենալով, որ պատերազմի զոհերի մահվան մեկ տարելիցն էլ չի լրացել, նույնպես հրաժարվել է մասնակցել: Ռուսական աստղեր են մասնակցել ծնունդին, որոնց ելույթն արժե մոտավորապես 30 հազար եվրո, իսկ Կիրկորովինը՝ 100 հազար: Փաստորեն, Հայաստանում քիչ չեն մարդիկ, որոնք կարող են նման շքեղ միջոցառումներ կազմակերպել, երբ երկիրը աղետի մեջ է, իսկ այսօր շարունակում է նրա հանձնումը, բայց մեծահարուստների թշվառ էլիտան խրախճանքների մեջ է: