«Այնուամենայնիվ լավ չեն Նիկոլի գործերը. նոր է հասկացել, որ հայտնվել է ծանր իրավիճակում». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այնուամենայնիվ լավ չեն Նիկոլի գործերը։ ՌԴ փոխվարչապետն այսօր վկայում է, որ միջանցքի մասին բանակցություն չկա։ Իսկ Էրդողանի նախապայմաններից մեկը, հենց Նախիջյանի միջանցքի բացումն է։

Այդ մասին նա երեկ ակնարկեց, որ եթե Նիկոլը խնդրում է հանդիպում, ապա նախ պետք է կատարի գործնական քայլեր և հետո սկսեն հարաբերությունների կարգավորումն ու դիպլոմատիան։

Իմ կարծիքով Նիկոլը հանդիպում է խնդրել Էրդողանից, որպեսզի խնդրի թուրքական կողմին «միջանցքի» փոխարեն «հաղորդակցություն» ստանալ։ Իսկ ի՞նչ(եր) կպահանջի դրա փոխարեն Էրդողանը, դժվար չէ կռահել։

Բացի այդ, Նիկոլը հարցից ամբողջությամբ խուսափել չի կարող, որովհետև, իր ստորագրած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը պահանջում է նաև Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության բացում։ Ադրբեջանի և Թուրքիայի համար դա կոչվում է «միջանցք», ինչի մասին նրանք բազմիցս արել են պաշտոնական հայտարարություններ։

Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի համար՝ կոչվում է հացորդակցության ուղի, առանց հատուկ ստատուսների։

Նիկոլը նոր է հասկացել, որ հայտնվել է ծանր իրավիճակում։ Մի կողմից Ռուսաստանն ու Իրանն են ճնշում, մյուս կողմից՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ ՌԴ-ին անհրաժեշտ է իր վերահսկողության տակ պահել Նախիջևանից Ադրբեջան գնացող ճանապարհը, իսկ Իրանին պետք չեն իր սահմանները հյուսիսի հետ կապող ճանապարհը հատող ճանապարհի նոր կարգավիճակ, որի պարագայում բացահայտ կախում է ունենալու Ադրբեջանից և Թուրքիայից։

Այս խճճվածությունը Նիկոլի գլխին փորձանք է դարձել, որտեղ Հայաստանի որևէ շահի մասին խոսելն ընդհանրապես խղճահարություն է առաջացնում։

Կկարողանա՞ արդյոք Նիկոլը կարգավորել այս բարդ իրավիճակը, ժամանակ խնդրել Թուրքիայից և օրակարգից հանել միջանցքի՝ մեզ համար վտանգավոր ստատուսը։

Սկզբում նա Ալիևնին փորձում էր մեղադրել՝ կոմինիկացիաների բացմանը խոչընդոտելու համար։ Բայց ակնհայտ է, որ Ալիևը միայնակ չէ այդ հարցը որոշում, և Թուրքիայի համար սկզբունքային հարց է ՀՀ տարածքով, այսպես կոչված նախիջևանյան միջանցք ունենալը։

Նախորդ իշխանություններին անիմաստ մեղադրողները, եթե խելք ունենային, կհասկանային, որ Հայաստանի համար գլխավոր ու ամենաբարդ հարցը երկրի ու ժողովրդի անվտանգության հարցն է։

Դրանք լուծվում էին ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական-քաղաքական նուրբ և բազմաշերտ հաշվարկներով։ Նախորդ ոչ մի ղեկավար նման հիմար ծուղակի մեջ չէր գցի երկիրը, ինչպես գցել է Նիկոլն իր անհավասարակշիռ, անհեռատես ու դավադիր «քաղաքականությամբ»»։

դիտվել է 972 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am