Երեկվա դրությամբ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում հայկական մեքենաների շարասյուները ռուսներն են ուղեկցել. Փարսյան

Տեղյակ եմ, որ քաղաքացիները գիշերային ժամերին խուսափում են Գորիս-Կապան ճանապարհով երթեւեկելուց՝ ռիսկի չեն ցանկանում դիմել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարգի՝ ադրբեջանական սահմանապահների եւ ոստիկանական ուժերի հսկողության տակ գտնվող հատվածներում տիրող իրավիճակին:

Թե ինչ իրավիճակ է վերջին ժամերին այդ ճանապարհահատվածում, որտեղից նախօրեին երկու հայ երիտասարդ էին անհետացել ու հայտնվել ադրբեջանական հսկողության տակ, Կապանի համայնքապետը դժվարացավ ասել:

«Նման իրավիճակիների դեպքում, իհարկե, մարդիկ խուսափելու են այդ հատվածով անցնել, այլընտրանիքային՝ Տաթեւ-Աղվանի ճանապարհով կգնան դրա փոխարեն: Բայց կարևոր հարց կա՝ բացի այլընտրանքային ճանապարհ ունենալուց, շատ կարևոր է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի այդ խնդրահարույց հատվածներին այլընտրանքային հատվածներ կառուցել, դա տեխնիկական իմաստով հնարավոր է անել, դա շատ կարևոր է, չպետք է թույլ տալ, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը մնա այդ վիճակում, պետք է օգտագործվի այդ ճանապարհը՝ բնակավայրեր կան, հո չե՞նք թողնելու այդ բնակավայրերը»,- նկատեց Փարսյանը:

Կապանի համայնքապետը հայտնեց, որ երեկվա միջադեպից հետո Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 3-4 կիլոմետրանոց հատվածում՝ Որոտանից մինչեւ «Գորիսի ծակեր» կոչվող մասում, հայկական ավտոմեքենաներն անցել են ռուս սահմանապահների ուղեկցությամբ:

«Ռուսներն ավտոմեքենաների շարասյուն են կազմում եւ դրանք ուղեկցում՝ 10, 20 մեքենայի քանակությամբ»,- նշեց Փարսյանը:

Ներկա դրությամբ, ըստ Կապանի համայնքապետի, այդ լուծումն է գտնվել, դա մշտական բնույթ կկրի, թե ոչ՝ համայնքապետը տեղեկություն չուներ:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ նախօրեին տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 18-ին՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նույն օրը ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է նշված անձանց:

դիտվել է 550 անգամ
Լրահոս
Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am