Ռուսաստանի հայությունն ու հայկական բիզնեսը շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի կողքին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«Այսօրվա ֆորումը վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունն ու հայկական բիզնեսն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության կողքին: Եվ այսօր այս ուղերձը չափազանց կարեւոր է պատմական կարեւոր այն հանգրվանում, որում մենք գտնվում ենք:
Մասնակցել եմ Երեւանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը»:
Տեսանյութ՝ https://www.facebook.com/watch/?v=550650386018692&t=0