Նիկոլ Փաշինյանի փողի իշխանությունը

Նիկոլ Փաշինյանն առանց որևէ բարդույթի ՀՀ ինքնիշխան տարածքներն անվանում է ադրբեջանական անվանումներով, որովհետև նրա համար առաջնային է ոչ թե Գորիս-Կապան ավտոճանապարհի հայկական վերահսկողությունը, այսինքն՝ պետության բովանդակությունը, այլ իր զրահապատ մեքենան, ամառանոցն ու հարյուրավոր թիկնապահները, իմա՝ պետության ձևը, ատրիբուտիկան։
Նույնը վերաբերում է նաև պետությունը պարգևավճարի չափով սիրող նրա թիմակիցներին, պատգամավորներին, նախարարներին։ Նրանք պետության ձևի, և ոչ թե՝ բովանդակության շահառուներն են։ Իսկ եթե կարևորը ձևն է, նշանակում է, որ սեպտեմբերի 21-ը հրաշալի առիթ է այդ ձևին հնարավորինս մեծ շուքով կամ գունագեղ կերպով տուրք տալու համար։ Հատկապես, որ դա կապահովի հարյուրավոր սելֆիներ ու հազարավոր լայքեր։
Պետությունը պարգեւավճարի չափ սիրող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը անկախության 30-ամյակի կապակցությամբ խորհրդարանի աշխատակազմին եւ պատգամավորներին պարգեւատրել են աշխատավարձի 70 տոկոսի չափով։
Այս մարդիկ ձեւի եւ ոչ բովանդակության շահառուներ են, ուստի պետք է պահել ձեւական կողմը եւ սեպտեմբերի 21-ը հավուր պատշաճի տոն դարձնեն իրենց համար՝ թքած ունենալով բովանդակության, այն ողբալի իրականության վրա, որ իրենք են բերել Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։

Այս մարդիկ գուցե անգամ ունակ էլ չեն հասկանալու, թե ինչ օրի հասցրեցին մեր երեսունամյա անկախությունը, երբ անգամ պետության ղեկավարն է հայկական տեղանուններն ադրբեջաներենով հնչեցնում, քանզի նա անկարող է չկատարել Ալիեւի ցանկություններն ու հրահանգները։ Ինչն են տոնում այս մարդիկ, եթե երեք տարում այնպես են փոշիացրել մեր անկախությունը, որ թուրքը տան տիրոջ իրավունքով է իրեն պահում Հայաստանի իբր սուվերեն հռչակված տարածքներում, մի քանի ամիս է Սեւ լճի տարածն են գրավել, մի քանի շաբաթ է տնավորվել են Գորիս-Կապան ճանապարհին եւ իրանցիներից բացի արդեն հայկական ավտոմեքենաների համար են խոչընդոտներ ստեղծում, երեկ բացահայտ ծաղրել են Արցախի ֆուտբոլային պատանիների թիմին, ցինիկաբար դանակվ մաքրել ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա նկարված Արցախի դրոշը։ Այս մարդիիկ գուցե հաճույք են ստանոմ , թե ինչպես են իրենք ու իրենց առաջնորդը ստորացվում Ալիեւի կողմից, բայց ձայն-ծպտուն չեն հանում, որովհետեւ Հայաստանն այնքան անկախ պետություն է, որ Ալիեւն է որոշում, թե Նիկոլ Փաշինյանը ինչ պետք է անի, ինչ չանի։ Նիկոլ Փաշինյանն ինքը երկու օր առաջ խոստովանեց, որ Ալիեւի ճնշումների արդյունքում է մեր զորքը հանել այն տարածքներից, որտեղից չպետք է հաներ եւ կապ չունի, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ համաձայնության էին եկել, որ կողմերը մնում են այնտեղ, որտեղ ավարտվել է պատերազմը։
Ավելորդ է խոսել խնդրի բարոյական կողմից, կատարվածը պարզապես անբարոյականություն է, հետպատերազմական Հայաստանում, երբ անգամ վիրավորների բուժման պետպատվերն է դադարեցվել փող չլինելու հիմնավորմամբ, իսկ քայլող ուսապարկերը համարում են, որ արժանի են անկախության տոնին պարգեւատրվել։

Սա մյուս կողմից նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերն այնքան թույլ են, որ նա որոշել է փողով թիմ ձեւավորել, բյուջետային աշխատողներին խրախուսել մնալ իր կողմքը, իսկ երբ ու ինչպես են իր աչքը հանել ասենք ուսուցիչները, ակադեմիկոսները կամ խայտառակ ցածր աշխատավարձ ստացող խավը, որ չեն պարգեւատրում, կիմանա միայն ինքը։ պարզ է, որ այս խավից քյար չկա, նրանք փողով չեն վաճառի իրենց գաղափարները։

Անի Սահակյան

դիտվել է 1106 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am