Հայաստանին «խաղաղության» կոչեր անող հարևան-տեռորիստները

Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ, հինգշաբթի օրը հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը: Հաագայի դատարանի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»:

Հայաստանը շեշտում է, որ այդ բռնություններն ուղղված են հայկական ազգության կամ հայկական ծագում ունեցող անհատների դեմ: «Այդ գործելակերպը հերթական անգամ առաջ է մղվել 2020թ. սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո», և «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի լուրջ խախտումներ է թույլ տվել», ասված է հայցադիմումում:

Պաշտոնական Երևանն իր հայցում ընդգծում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020թ. նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ գերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները: Հայցվորն Ադրբեջանին մեղադրում է մասնավորապես վերոհիշյալ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածները խախտելու համար և նշում, որ Բաքվի այդ խախտումներին վերջ դնելու՝ Երևանի հետագա բոլոր ջանքերն ապարդյուն են եղել:

Հետևաբար, Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար, կանխարգելել հետագա վնասը և հատուցել արդեն պատճառված վնասը: Հայցվորը նաև Արդարադատության միջազգային դատարանին խնդրում է «ծայրաստիճան հրատապությունից» ելնելով նախնական միջոցներ կիրառելու ցուցում տալ՝ «պաշտպանելու և պահպանելու Հայաստանի իրավունքները և հայերի իրավունքները հետագա վնասից, կանխելու այս վեճի սաստկացումը և ընդլայնումը»:

Նկատենք, որ համաձայն Հաագայի դատարանի կանոնակարգի՝ նախնական միջոցների կիրառման պահանջն առաջնայնություն ունի մյուս բոլոր գործերի նկատմամբ:

Սա, ինչ խոսք, կարևոր գործընթաց է, որը Հայաստանը պարտավոր էր իրականացնել: Այսօր էլ Ադրբեջանում հայատյացությունը ողջ թափով շարունակվում է: Գումարած՝ ինքնիշխան Հայաստանի տարածքների նկատմամբ զավթողական քաղաքականությունն է պետական մակարդակով Ադրբեջանում շարունակվում: Հայաստանի մարզերի, քաղաքների անուններն արդեն ադրբեջանական տարբերակներով են ներկայացվում:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ հրապարկվել է՝ «Կասետային զինատեսակների մոնիթորինգ 2021» զեկույցը, որը արձանագրել է, որ 2020-ին կասետային ռումբերի հարձակումներից ամենաշատ տուժածները գրանցվել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ` 107 մարդ։ «Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում կասետային զենքով հարձակումների հերքումը և դրանց լայնորեն դատապարտումը, ցույց է տալիս, որ նման զենքերի արգելումը ուժ է հավաքում։ Բոլոր երկրները պետք է դատապարտեն որևէ մեկի կողմից կասետային զենքի ցանկացած օգտագործում, ցանկացած պարագայում», - ասել է մոնիթորինգի համակարգող Մարի Ուերհեմը:

Զեկույցը Ժնևում հրապարակվել է կասետային զենքն արգելող կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովի նախաշեմին, որն անցկացվելու է սեպտեմբերի 20-21-ը։ Կասետային ռումբերն արգելող կոնվենցիան ստորագրել են 110 երկրներ, բայց Ադրբեջանը, Հայաստանը ու ևս մի քանի երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները մինչև հիմա այդ կոնվենցիային չեն միացել։

Կասետային ռումբերը հարյուրավոր փոքր պայթող տարրերով կամ մետաղի կտորներով լցոնված ռումբեր են, որոնք թիրախների շրջակայքով մեկ մեծ վնասներ են պատճառում, հատկապես քաղաքացիական բնակավայրերում։ Այս տեսակի ռումբերի չպայթած մասերը վտանգավոր են նաև մարտական գործողությունների ավարտից հետո։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ` անցած տարվա հոկտեմբերին, HRW իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, ուր նշված էր, որ Ադրբեջանը կասետային ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։ Կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել էին Ստեփանակերտի և Հադրութի դեմ կիրառված ռումբերի հարվածների հետևանքները, պայթած զենքի մնացորդներն ու չպայթած մասերը։ Ադրբեջանն իր հերթին հայկական կողմին էր մեղադրել կասետային ռումբեր օգտագործելու մեջ, սակայն Human Rights Watch-ը հնարավորություն չէր ունեցել ինքնուրույն ստուգել այդ մեղադրանքները։

2020 թվականին ամբողջ աշխարհում այդ զենքից առնվազն 360 մարդ է տուժել, որոնցից 142-ը` կասետային ռումբերի հարձակումների ժամանակ, իսկ 218-ը, երբ պայթել են զենքի մնացորդները։ Դեպքերն արձանագրվել են Լեռնային Ղարաբաղում, Աֆղանստանում, Կամբոջայում, Իրաքում, Հարավային Սուդանում, Սիրայում։

Տուժածների ավելի քան 40 տոկոսը երեխաներ են։ Զեկույցում նշված է, որ տուժածների ընդհանուր թիվը հնարավոր է ավելի մեծ լինի, քանի որ շատ դեպքեր չեն արձանագրվել տվյալների հավաքագրման հետ կապված խնդիրների պատճառով։

Ըստ զեկույցի՝ աշխարհի 26 երկրներում և երեք տարածքներում կասետային զենքի մնացորդներ կան։

Արգելված զինտեխնիկայի կիրառման մասով ևս Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, թե ովքեր են Հայաստանին «խաղաղության» կոչեր անողները: Թուրք-ադրբեջանական տանդեմից հնչող խոսքն ու գործը գլխի վայր շուռ է եկած, ու Արցախն ու Հայաստանը լրացուցիչ անգամ համոզվեցին ու դրա ականատեսը դարձյալ 44-օրյա պատերազմում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1837 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am