Ամենաբարդ ներհասարակական բանակցությունները. Վահե Հովհաննիսյան

Երեկվա ԱԺ հարց ու պատասխանը ծանր, ճնշող տպավորություն թողեց. մեկ հոգու` հոգնած, հեռանկար ցույց չտվող պատասխանները, և ընդդիմության՝ մեկ հոգուն նեղը գցելուն ուղղված բացառիկ նպատակով հարցաշարը, ցույց տվեցին այն ծանր փակուղին, որի մեջ գտնվում ենք մենք։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ» Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանրային կյանքում խոշոր ընտրազանգվածների միջև պետք է սկսվեն ինտենսիվ «բանակցություններ»՝ ընտրություններին տանը մնացած 800 հազարի և Նիկոլին մերժած 400 հազարի, Նիկոլին քվեարկած 680 հազարի և նրան մերժած 400 հազարի հետ և միջև։ Մենք պետք է հասկանանք նրանց բացատրությունները, լսենք նրանց պայմանները ու փորձենք գտնել փոխզիջումներ։

Բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են փոփոխություններին կողմ քվեարկած 400 հազարի ու տանը մնացած 800 հազարի կոնստրուկտիվ բանակցություններին, պետք է վերացվեն։ Մինչև հակառակորդների, բարեկամների հետ բանակցելը, մենք մեր ներսում պետք է բանակցենք։ Ընդհանուր հայտարարի և ընդհանուր օրակարգի հավանականությունը բավականին մեծ է։ Ներքին բանակցային օրակարգի թիվ մեկ թեման՝ «Ինչպես օգնել Հայաստանին»։

- Գտնենք ճիշտ ձևակերպումներ, ճիշտ ուղերձներ, ճիշտ հռետորաբանություն, ճիշտ հասկանանք հանրային լատենտ տրամադրությունները։

Սա պարարտ հող կստեղծի հանրային-քաղաքական նոր հոսանքների ձևավորման համար։ Հաջորդ քայլը նոր ձևաչափերով քաղաքական- հասարակական միավորների ստեղծումն է։ Դրանք պետք է կազմված լինեն իրական դեմքերից, հանրային լայն մասնակցելիությամբ՝ բացառելով քվոտավորված-ֆեոդալական պատկերացումները։

Որպես ածանցյալ դրսևորում՝ չեմ բացառում, որ կփոխվի նաև ԱԺ այսօրվա տեսքը՝ նոր խմբերի, նոր միավորների բնական ձևավորմամբ։ Այսօրվա պատկերը ոչնչի մասին է։ Նման խնդիրներ ունեցող երկրներում այսպիսի վիճակը երկար չի կարող շարունակվել։

Կփորձի՞ իշխանությունը խանգարել ընտրազանգվածների բանակցություններին. կարծում եմ՝ այո, որովհետև սա վտանգելու է իր կենսական սոցիալական բազան։ Բայց խանգարելն արդյունք չի տա, ու իշխանությունն ինքը ստիպված կլինի նոր բանաձևեր ու նոր՝ ավելի ընդունելի գործելաոճ ընտրել։

Պետք է հիշել նաև, որ իշխանություն կոչվածը մոնոլիտ չէ, ներսում տարբեր շրջանակներ տարբեր ռեակցիաներ են տալիս։

Իշխանությունը կոնսոլիդացվում է, երբ իր դեմ պրոցեսը գնում է «կախելու, բռնելու, դավաճանության և հողատվության» տրամաբանության մեջ։ Դա նրա՝ պաշտպանվելու իրավունքն է։ Իսկ եթե հանրային նոր կոնսոլիդացիոն գաղափարներն ունեն լուծումներ գտնելու և երկիրը աղետից դուրս բերելու ռացիոնալ նպատակ, ապա իշխանության մեջ նույնպես սկսվում են խմորումներ։ Իշխանության մեջ էլ կան լատենտ տրամադրություններ. շատերը հասկանում են, որ սա վիճակ չէ, ու լուծումներ են պետք։

Պետության փլուզումը կասեցնելու համար Հայաստանում կյանքը պետք է քաղաքականացվի։ Ընտրությունները է՛լ ավելի խորացրեցին ապաքաղաքականացվածությունը, և հիմա մենք ավելի բարդ իրականության մեջ ենք։ Մենք պետք է դառնանք քաղաքական հասարակություն, ուրիշ ճանապարհ չկա։ Հետո պետք է դառնանք քաղաքակիրթ հասարակություն։

Այս մոտեցումը և քայլերի ճիշտ հաջորդականությունը, որն առաջարկում եմ, բերելու են Հայաստանում կյանքի նկատելի քաղաքականացման, և նոր քաղաքական վերադասավորումները դառնալու են անխուսափելի։ Բայց պրոցեսները պետք է գնան ոչ միայն արագ, այլև՝ առողջ։

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am