Պուտինն ինքնամեկուսացված է բունկերում. Փաշինյանը կորցրեց նրա հետ հանդիպելու մի առիթ

Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան աշխատանքային այցով ժամանեց Դուշանբե: Ըստ վարչապետի գրասենյակի՝ Դուշանբեի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Աբդուռասուլի Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ֆարխոդ Սալիմը։ Փաշինյանը սեպտեմբերի 16-17-ին Դուշանբեում մասնակցելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին: Նախատեսված է նաև նրա հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Կարծես, սա մի առիթ էր Պուտինի հետ հանդիպելու, լուսանկարվելու, սակայն իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին... Պուտինն ինքնամեկուսացվել է արդեն 2 օր... Պուտինը ներկա չի լինելու և հեռավար է մասնակցելու Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովներին։
Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացվել է՝ հաշվի առնելով, որ իր շրջապատում կորոնավիրուսով վարակված մարդիկ կան։ Այս մասին հայտնեց Կրեմլի պաշտոնական կայքէջը՝ առանց նշելու վարակվածների անունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ Պուտինն առողջ է, կորոնավիրուսի նրա թեստի պատասխանը բացասական է, բայց առժամանակ նա չի մասնակցի բաց միջոցառումների։

Ռուսաստանի կառավարության անդամների և «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարության հետ անցկացված հեռավար խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ամենամերձավոր շրջապատից մի քանիսն են վարակվել կորոնավիրուսով, որոնցից մեկն անմիջականորեն իր հետ է աշխատում։ Նրա ասելով՝ այդ աշխատակիցը ամենայն հավանականությամբ ուշացած է վերավակցինացվել, հիվանդացել է վերավակցինացվելուց 3 օր անց, և հիմա նաև կտեսնեն, թե «Սպուտիկ ՎԻ»-ն իրականում ինչպես է աշխատում։ «Նախօրեին ես նրա հետ շփվել եմ ամբողջ օրը, շատ մոտիկից, ամբողջ օրվա ընթացքում», - հայտնել էր Պուտինը:

Այսպես, Պետդումայի ընտրություններից երկու օր առաջ, ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովների նախօրեին Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ նորից անցնում է ինքնամեկուսացման ռեժիմի:

«Ես ստիպված էի հետաձգել այցս Տաջիկստան», - կառավարության անդամների հետ խորհրդակցությանը ասել է Պուտինը: Մյուս կողմից էլ նա հավելել է. «Սա բնական փորձ է, տեսնենք, թե ինչպես գործնականում կաշխատի «Սպուտնիկ Վի»-ն: Հուսով եմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի, և «Սպուտնիկ»-ը ցույց կտա քովիդից պաշտպանվելու իր բարձր պարամետրերը»:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցում նույնպես Պուտինն ասել է, որ անցել է ինքնամեկուսացման ռեժիմի և Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ ու Շանհայի համագործակցության գագաթնաժողովներին կմասնակցի տեսակապի միջոցով։ Ընդ որում, գագաթնաժողովը մեծամասամբ նվիրված է լինելու Աֆղանստանին, որն ամերիկացիների հեռանալուց հետո իսկական գլխացավանք է դարձել Ռուսաստանի համար, և շատերը, առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարները, սպասում են Պուտինի հայտարարություններին այդ գագաթնաժողովին:

Իսկ վերլուծաբանները թաքնված պատճառներ են փնտրում Պուտինի այս անսպասելի որոշման մեջ, քանի որ մինչ այդ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում էին, թե վերահսկում են համավարակի հետ կապված իրավիճակը երկրում, և բացի այդ՝ նախագահը պատվաստված է, այսինքն՝ առողջության համար չպետք է վախենա։ Ըստ «Ազատության», քաղաքագետ Գլեբ Պավլոնսկին նկատել է, որ խորը պատճառներ Ռուսաստանի նախագահի այս որոշման մեջ պետք չէ փնտրել՝ նա պարզապես հոգնել է.

«Հեշտ բան չէ 20 տարի լինել Կրեմլում և ղեկավարել երկիրը։ Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչ դժվար է Պուտինի համար և ինչքան է նա հոգնել։ Ակնհայտ է, որ այսօր Պուտինը վերահսկում է իրավիճակը, սակայն գերադասում է անմիջապես չմասնակցել գործընթացներին, լինել միայն վերահսկողի դերում։ Հնարավոր է՝ նրա շրջապատում իսկապես ինչ-որ մեկը հիվանդացել է քովիդով, և Պուտինը սա շտապել է օգտագործել որպես առիթ ու ինքնամեկուսացվել է»: Քաղաքագետը հավելում է, թե երկրի կյանքում նախագահի ինքնամեկուսացումը ոչինչ չի փոխի։ Պետական ապարատը, Պավլոնսկու կարծիքով, արդեն «սովորել է գործել Պուտինի բունկերային ռեժիմում»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, իր հերթին, շտապել է հանգստացնել ռուսաստանցիներին, որ Պուտինը խնդիր չունի առողջության հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ռուսաստանում մեկնարկում են Պետդումայի ընտրությունները։ Վերլուծաբանների գնահատականներով՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն այդ ընտրությունների արդյունքում չի ունենա, իսկ Կոմունիստական կուսակցությունը 20 տոկոսից ավելին ստանալու բոլոր շանսերն ունի։ իսկ կոշտ ընդդիմությունը՝ ի դեմս Ալեքսեյ Նավալնիի թիմակիցների, ընտրություններին չի մասնակցում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3954 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am