Ընդդիմությանը քննադատում են ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները, մոդայիկ է դարձել. Վանեցյան

«Կամ պետք է որոշում կայացնենք, ասենք՝ դե ժողովուրդն ասում է՝ թող սաղ երկիրը հանձնի, բայց մնա իշխանության, կամ աշխատենք ժողովրդի հետ, սկսենք մեր պայքարը, որպեսզի կարողանանք վերջ տալ մեր երկիրը մասնատելու գործընթացից: Հիմա մոդայիկ է դարձել, որ ընդդիմությանը քննադատում են ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները, որը շատ դեպքերում արդարացված է, բայց նաեւ պետք է հասկանան մեր վիճակը: Ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ ասի՝ իշխանություն, վեր կացեք գնացեք, որովհետեւ դուք վատն եք: Մենք պետք է ժողովրդի հետ աշխատենք հանդիպումներով, ելույթներով, խոսքերով, հարցազրույցներ տալով, բացատրելով»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղանունների ադրբեջանական անվանումներն օգտագործելը բացատրել է Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով, ըստ որի, այդ հատվածները Ադրբեջանի տարածքում են, Վանեցյանն ասաց. «Այդ օրենքը չկա: Դրանք ուղղակի հեքիաթներ են: Երբ որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է հայտնի հայտարարությունը, Ադրբեջանի զինուժը այդ հատվածից առնվազն 67-70 կմ հեռու են եղել: Հետո ասացին՝ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք այդ տարածքները»:

Հնարավոր սահմանազատման ժամանակ ո՞ր քարտեզների վրա պետք է հիմնվել հարցին, Վանեցյանը պատասխանեց. «Նախ, եթե իրականացվում է սահմանազատում, սահմանագծում, պետք է ստեղծվի միջպետական հանձնաժողով: Բայց մենք ունենք Ադրբեջանի հետ թշնամական հարաբերություններ: Վրաստանի հետ մենք մոտ 30 տարի սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ ենք իրականացնում, բայց Վրաստանի հետ չունենք թշնամական հարաբերություններ: Իսկ Ադրբեջանը թշնամի պետություն է, որի հետ ունենք չավարտված պատերազմ, չլուծված հարցեր եւ Ադրբեջանն այսօր օգտագործելով մեր իշխանությունների թուլությունը, փորձում է առանց խոսքի իրականացնել այդ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները»:

Վանեցյանը հավելեց, որ իրենք հիմա իշխանություններին հարց են տալիս, թե ո՞ր քարտեզն են հիմք ընդունում, երբ ասում են, որ այս կամ այն հատվածը ադրբեջանական է, սակայն պատասխան չեն ստանում:

դիտվել է 786 անգամ
Լրահոս
Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am